Շաբաթ օրը Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամեդռզա Ռահիմին եւ էներգետիկայի նախարար Մեջիդ Նաջմուն կմասնակցեն Արաքս գետի ջրերը Ուրմիա լիճ եւ Մարանդի դաշտավայր տեղափոխելու նախագծի մեկնարկի արարողությանը, տեղեկացնում է 1in.am-ը հղում անելով Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Հասանեժադին:
Նախորդ շաբաթ պայմանագիր է ստորագրվել արտասահմանյան ներդրողի հետ՝ 875 մլն եվրո արժողությամբ նախագծի իրականացման համար:
Նախագիծը նախատեսում է Արաքս գետի ջրերի տեղափոխումը Ջուլֆինի, Մարանդի, Շաբեստարի եւ Թավրիզի դաշտավայրեր: Նախագծի շրջանակներում կլուծվի 8 քաղաքի եւ 81 գյուղի խմելու ջրի խնդիրը: