Այսօր՝ հուլիսի 27-ին, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Երեւանի զանգվածի բնակիչ Գեւորգ Սարգսյանը:
Ինչպես shamsyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 02:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին, վարելով ВАЗ 2121 մակնիշի 45 RT 045 համարանիշի ավտոմեքենան, եղել է ոչ սթափ վիճակում: Երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են նրան, ով մեքենան վարելիս է եղել մեծ արագությամբ, պարզվել է, որ նա խմած է ու տեղափոխվել է բժշկական կենտրոն, ինչը հաստատվել է բժշկական փորձաքննությամբ ու նրա ավտոմեքենան տեղափոխվել է Աբովյանի «գայի պլաշադկա»:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Գ. Սարգսյանը ՃՈ աշխատակիցներին փորձել է համոզել, որ իրեն ճանապարհեն առանց որեւէ արձանագրություն կազմելու՝ հայտնելով, որ ինքը մարտեր առանց կանոնների (Бой без правил) մարզաձեւի աշխարհի չեմպիոն է, սակայն տեսնելով, որ դա չի օգնում, հայտնել է, որ ինքը ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, եւ եթե անհրաժեշտ լինի, կարող է ցույց տալ լուսանկարներ, որտեղ ինքն ու Ծառուկյանը միասին են: