Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու հաջորդ իսկ օրը այսօր կարմրասպիտակների կազմում նորամուտը նշեց Ռուսաստանի պրեմյեր լիգայի առաջնությունում:
Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպմանը նա 70-րդ րոպեին փոխարինեց Էյդեն Մակգիդիին եւ աչքի ընկավ հեռու տարածությունից իրացրած հրաշալի տուգանայինով: Օզբիլիսի հուժկու հարվածից հետո գնդակը ցնցեց դինամոյականների դարպասապահ Անտոն Շունինի պաշտպանած դարպասի հորիզոնական ձողը: «Սպարտակը» հաղթեց 4:1 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ