Երեւանում հասարակական տրանսպորտի համար 150 դրամ սակագին հայտարարելուց հետո արդեն 5-րդ օրն է, ինչ Երեւանում ընթանում են բողոքի ակցիաներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը: Ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
– Քաղաքապետարանը գինը բարձրացրել է` հայտարարելով, որ բարեփոխումները հետագայում կլինեն: Դա իրատեսական ե՞ք համարում:
– Երբ ֆինանսական հոսքերը չեն վերահսկվում, անիմաստ է խոսել որեւէ բանի մասին: Հիմա, երբ սակագինը դարձրեցին 150 դրամ, եթե մինչ այդ գծատերերը իրենց մի քիչ լավ չէին զգում, կսկսեն լավ զգալ, հավանական է` վիճակն այդպես կոնսերվացված էլ կմնա: Եթե բոլորը` քաղաքապետարանը, գծատերերը գոհ մնան, ժողովուրդը համակերպվի, ինչ-որ բան փոխելու էլ ի՞նչ դրդապատճառներ կլինեն:Քաղաքապետարանը նախ եւ առաջ պիտի ֆինանսական հոսքերը վերահսկեր, առաջարկեր քաղաքացիներին, թե ինչպիսի կառուցվածք է ունենալու հասարակական տրանսպորտը, հարցը քննարկեր հանրության հետ, ապա սկսեր իրականացնել դա: Այ, այդ դեպքում կառաջանար իրական վճարը, թե ինչքան պետք է լինի: Իսկ ներկա պահին օդից վերցրած գին է` գյուղին բնորոշ մտածելակերպ, որոշել են գցել-բռնելով, ոչ մի լուրջ հաշվարկ չկա:
Կարդացեք նաև
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
/գյուղին բնորոշ մտածելակերպ/ Դուք ճիշտ եք : Ինչը բնականորեն հատկանշական է տարոն
Ա
Եթե հանրային խորհրդի նախագահը պարոն Մանուկյանը լինի, քաղաքապետարանի որոշումների կայացում էլ գյուղի մակարդակով կկատարվի:Իսկ ինչու պարոն Մանուկյանը ինքը իրեն հարց չի տալիս,թե որպես հանրային խորհրդի նախագահ ինքը ինչ մասնակցություն է ունեցել գյուղական մակարդակով քննարկվող հարցին:Միգուցե պարոն Մանուկյանին բանի տեղ դնող չկա,և այդ պատճառով է ոգևորվել պարոնը:
Գյուղին բնորոշ մտածելակերպը շատ ավելի բարոյական է և ընդունելի, քան թաղի խուժանին բնորոշ
մտածելակերպը, որը և անգրագետ է, և անբարոյական, իսկ նմանակերպ մտածելակերպը, միայն և միայն երկիրը կվերածի ամբոխի և քաոսի, ինչին որ ականատես ենք լինում, եթե չլինեն այն ազնիվ ու
համարձակ երիտասարդները, ովքեր կերտում են նոր Հայաստան, ազնիվ ու բարոյապես առողջ Հայաստան: Աստված նրանց հետ, մեզ հետ, և բոլոր նրանց հետ ում գործը՝ երկիրը լիսկաբարոներից
փրկելն է: