Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աղվան Հովսեփյանին հարցրեք` քանի՞ քրեական գործ է հարուցել Գորիսի նախկին քաղաքապետի հայտարարությունների հիման վրա»

Հուլիս 27,2013 19:05

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը «168.am»-ի հետ զրույցում անդրադառնալով Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին հրապարակվող բացահայտումներին՝ ասել է.

«Գորիսի նախկին քաղաքապետը շուրջ 30 հանցագործությունների մասին հայտարարություն արեց: Իմ հարազատ մարզում, իմ հարազատ Գորիսում հանցագործություններ են կատարել, բացահայտ թալանի և մի շարք այլ դեպքերի մասին հայտարարեց: Կոնկրետ ասաց` նախկին մարզպետը՝ Լիսկան, էս ա թալանել, էս, գմբեթը վերցրել-բերել՝ տուն ա սարքել: Բայց ո՞վ բանի տեղ դրեց էս հայտարարությունները: Սրանց հիման վրա պետք է քրեական գործ հարուցվեր, նախաքննությամբ պարզվեր` էդպե՞ս է, թե՞ էդպես չէ: Բայց Աղվան Հովսեփյանին հարցրեք` քանի՞ քրեական գործ է հարուցել: Մարդը վտանգավոր, բայց խիզախ քայլ է արել, բաց հայտարարություն է արել կազմակերպված հանցագործության մասին` իր կյանքի հաշվին, այն էլ` ուղիղ մատնացույց անելով հանցագործներին»: Հակառակ դեպքում, ըստ Գ. Եղիազարյանի՝ պետք է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցվեր` զրպարտելու համար. «Մի հատ էդ խուլերին հարց տվեք` բա դուք ինչի՞ համար եք:  Մենակ նրա համար, որ ընդդիմադիրներին կեղծ մեղադրանքներով լցնեք բանտե՞րը»:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031