Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսման վճարները թանկացել են նախարարի խոստացածից շատ

Հուլիս 27,2013 17:00

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի երիտասարդական թեւի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը նշեց, որ դիմելու է բոլոր բուհերի ուսխորհուրդների նախագահներին՝ իրենց միանալու եւ առաջարկությունների փաթեթ ստեղծելու համար, որից հետո իրենք կդիմեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը:

Ինչպես հայտնեց, իրենց խորհուրդը զբաղվում է բուհերում թանկացումների հարցերով եւ ուսումնասիրության արդյունքում բավականին մեծ փոփոխություններ են նկատել:

Նախաձեռնության հեղինակներն արդեն ունեն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահի համաձայնությունը, կհանդիպեն նաեւ մյուսների:

Մինչ թանկացումները կրթության եւ գիտության նախարարը հայտնել էր, որ ուսման վարձը կբարձրանա քսան տոկոսով, սակայն. «Արդեն հինգ բուհում բարձրացրել են 100-200 հազարով»: Ավելին` քան նախարարի նշած 20 տոկոսը:

Քննարկմանը մասնակցում էին նաեւ տրանսպորտի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի ակտիվիստ Ռուբեն Ալանակյանը եւ Երիտասարդ համալսարանականների միավորում հասարակական կազմակերպության փոխնախագահ Զոհրաբ Հովհաննիսյանը: Վերջինս հաստատեց, որ ԵՊՀ-ում մինիմալ շեմը սահմանվել է չորս հարյուր հազարը:

Նախաձեռնության հեղինակները պայքարը համարում են ուշացած, սակայն այն կարծիքի են, որ կհասնեն արդյունքի: Ռուբեն Ալանակյանը համոզված է, որ բոլոր թանկացումներն էլ փոխկապակցված են. «Պետք չէ տարանջատել որեւէ թանկացում, պետք է  պայքարել բոլորի դեմ: Մենք այսօր չունենք բարելավված կրթական ոլորտ, այդ միֆերը չեն համապատասխանում իրականությանը, թե բարեփոխումներ են արվում: Այն գումարները, որոնք վճարում են ուսանողները երբեւէ չեն նպաստել գիտության զարգացմանը, դրանք գնում են կոնկրետ մարդկանց գրպանները: Այսօր բոլոր բուհերը ծայրից ծայր կուսակցականացված են եւ ուսանողների կողքին չեն կանգնում»,-ասաց ակտիվիստը:

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031