Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» մտադիր է թիվ 38 ընտրատարածքում առաջադրել պատգամավորի իր թեկնածուին

Հուլիս 27,2013 16:40

Զարուհի Փոստանջյանը կառաջադրվի՞ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում

 -Տիկին  Փոստանջյան քիչ առաջ տեղեկացանք, որ Դուք  Կապան եք այցելել այսօր: Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում մատադիր եք  որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել թիվ 38 ընտրատարածքում եւ այսօրվա այցը կապված էր դրա հետ: Որքանո՞վ են  այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

-«Ժառանգությունը» մտադրություն ունի թիվ 38 ընտրատարածքում առաջադրելու իր թեկնածուին, իսկ մնացած հարցերի վերաբերյալ տեղի կունենա հավանաբար համապատասխան քննարկում եւ կկայացվի  համապատասխան որոշում: Իսկ այս պահին հստակեցված չէ, թե ով կառաջադրվի «Ժառանգությունից», բայց որ «Ժառանգությունը» մտադիր է թեկնածու առաջադրել, դա միանշանակ է:

-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը եւ որքանո՞վ եք հավանական համարում Ձեր առաջադրած թեկնածուի ընտրվելը Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում:

-Քաղաքական կուսակցությունը պարտավոր է ցանկացած քաղաքական իրադարձությանն իր մասնակցությունը ցաւցաբերի, հետեւյալ դեպքում էլ մենք պետք է մեր մասնակցությունը ցուցաբերենք այս քաղաքական գործընթացին:

-Իսկ դուք անձամբ ցանկությո՞ւն ունեք առաջադրվելու թիվ 38 ընտրատարածքում:

-Ինչու ոչ: Շատ կարեւոր տարածաշրջան է եւ ես շատ եմ սիրում Սյունիքի մարզը:

-Վերջնական ե՞րբ պարզ կլինի «Ժառանգության» պատգամավորի թեկնածուի անունը:

-Երբ սկսվի առաջադրումների փուլը՝ դուք կտեղեկացվեք:

Նշենք, որ նախագահական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին առավել ձայներ վստահած Կապանում այսօր արդեն շատերի մոտ հիասթափություն եւ անվստահություն է նկատվում Րաֆֆի Հովհաննիսյանի ու  «Ժառանգության» նկատմամբ:

Հիշեցնենք, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի պատգամավոր Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելուց հետո, սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ են նշանակվել:

Թեկնածուների առաջադրումը  լինելու է օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում, իսկ քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Զարուհի Փոստանջյանը այսքան ժամանակ (հարավային) Սյունիքի համար շատ ու շատ ավելին է արել,քան էդ «արդար կերպով ընտրված» ՀՀԿ-ական ‘պատգամավորները’ միասին վերցրած:

  2. Գագիկ Սուխուդյան says:

    հարգելիներս, դուք տպավորություն եք ստեղծում, որ վեռջի սյունյակի խոսքերը Զարուհունն են, այլ ոչ ժ-ուռնալիստինը, փոխեա շրիֆտի հաստությունը, խնդրում եմ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031