Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ծանր աթոռի վրա աչք կա». Լեւոն Անանյան

Հուլիս 27,2013 16:35

«Համագումարը ոչ թե արտահերթ է, այլ ավելի ճիշտ` հերթազանց, պարզապես պետք է փակել մի քանի սեւեռած ճամարտակների բերանը, ովքեր սկանդալային մամուլի էջերից օրնիբուն աղմկում են ՀԳՄ-ի ապօրինի գոյության մասին»,-այսօր Հայաստանի գրողների միության  (ՀԳՄ) արտահերթ համագումարի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Համագումարի ժամանակ կանոնադրության ու վարչության կազմի ընտրությունից հետո ներկաները կքվեարկեն  ՀԳՄ նախագահի թեկնածուների օգտին: Միակ թեկնածուն գործող նախագահ Լևոն Անանյանն է:

Այնուամենայնիվ պարոն Անանյանին հարցրեցինք, թե արդյոք ում է տեսնում իր պաշտոնում, նա պատասխանեց. «Ինձանից հետո կուզենայի տեսնել գրողի, մարդու, ով ունի պատասխանատվություն, իր եսից, իր շահերից առավել տեսնի գրողի, գրականության շահը, այս ծանր աթոռը, որի վրա այսքան քար են նետում, ու այսքան աչք կա, զգույշ ղեկավարի, խաչը կրելու խիզախություն ու առավելություն ունենալով»:

Վերընտրվելու դեպքում պրն. Անանյանը նշեց, որ կընդլայնի արդի գրականության թարգմանության շրջանակները, կխորացնի ՀԳՄ-ի միջազգային կապերը, գրական ծրագրերով կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ 2014թ.-ին շուքով կնշեն ՀԳՄ 80-ամյակը:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031