«Պաշտպանության բանակի հիմնական խնդիրը ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգության ապահովումն է, որը իրականացվում է պատերազմից հետո մինչ այսօր»,-ասում է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` «Մենք գտնվում ենք ոչ ակտիվ պատերազմի մեջ հակառակորդի հետ: Ադրբեջանը Հայաստանի դեմ հայտարարել է ինֆորմացիոն, տնտեսական, եւ իհարկե ռազմական գործողություններ, որը ժամանակ առ ժամանակ իրականացնում է:
Նախարարը հուլիսի26-ին , Արցախում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսեց պաշտպանության բանակի խնդիրների, առավելությունների ու ձեռքբերումների մասին: Նա փաստում է, որ 21-րդ դարում ինֆորմացիայի արտահոսքի դեմ պայքարելը անհնար է, ուղղակի պետք է մեր զինվորներին խորհուրդ տալ, որ գաղտնի տեղեկությունների արտահոսք չլինի. «Ունենք այդպիսի մեկ դեպք, որ զինվորը դատապարտվել է 11 տարի ազատազրկման` գազտնի ինֆորմացիան դուրս հանելու համար»:
Մովսես Հակոբյանը լրագրողներին ներկայացրեց ներկա վիճակը: Հակառակորդը դիվերսիոն հետախուզական խմբերով միշտ փորձել է լարված պահել իրավճակը: Այս տարի դրությունը մի փոքր թուլացել է: 2 դիվերսիոն հետախուզական խմբի հարձակում է տեղի ունեցել, որը կասեցվել է , կրակոցների քանակը նվազել է մոտ 2000-ով. «Հակառակորդը միշտ զիջել է մեզ մոտ 20 անգամ, եւ Ադրբեջանը հնարավորություն չունի պատերազմ վերսկսելու եւ հաղթելու»,-վստահեցնում է նախարարը:
Նաեւ հավաստիացնում է, որ այսօրվա առաջին գծում կանգնող զինվորը կարող է իր ծառայությունը կազմակերպել, լիարժեք տիրապետել հմտություններին` առանց կյանքը վտանգելու: Բացի ժամկետային զինծառայողներից հուլիսի 27-ին Պաշտպանության բանակը համալրվելու է մոտ 200 սպաներով. «Սակայն այս ամենին, լուրջ խնդիրներ ունենք պահեստների հետ կապված` զինամթերքի պահպանման համար: Այս տարի կառուցում ենք մեծ պահեստ, որը կգերազանցի բոլոր մնացած պահեստներին»:
Կարդացեք նաև
Բանակում կանոնակարգվել է զինվորի հանգստի ժամի գրաֆիկը, Պաշտպանության բանակը ներառել է մարտական հերթափոխության նոր ձեւ, որը թույլ է տալիս զիվորին հանգստանալ 4 ժամ 2 ժամի փոխարեն. «Իրականություն դարձնելուց հետո, զարմացել ենք, թե ինչու մինչ այս չենք կիրառել, որը դրական ազդեցություն է թողել զինվորի համար»:
Նորակոչիկների ընդունման համար սահմանել են նոր կարգ` նրան ընդունել որպես հարազատի, հանձնարարել հեշտ գործեր: Սա բերել է նրան, որ մահվան ելքով դեպքերը կրճատվել են երկու անգամ , վիրավորման դեպքեը նվազել է 22-ից` հասնելով 15-ի. «Սակայն ունեցել ենք մի քանի արտառոց դեպքեր, որ բանակի համար հարիր չէ: Համածառայողի կողմից զինվորի սպանության դեպք, 2 զոհ հակառակորդի կողմից, որը մեր զինվորների անվտանգության կանոնների խախտման հետեւանքով է եղել, եւ ուցեցել ենք երեք ինքնասպանության դեպք: Նման դեպքերը կանխելու համար եւս տարվում է աշխատանքներ»:
Մովսես Հակոբյանի ուղերձը նորակոչիկներին .«Առանց քեզ հնարավոր չէ պատերազմը հաղթել»: Նման խոսքերը զինվորի աչքերին փայլ են տալիս, եւ նրանք դրական են վերաբերվում ծառայությանը:
Նախարարը խոսեց նաեւ նորակոչիկի ընդունման նոր ծրագրի մասին. «Ցանկացած զինծառայող վիճկահանության միջոցով ինքն է ընտրել, թե որտեղ է գնում ծառայության, որպեսզի ծառայողի մոտ կասկած չառաջանա, որ իր իրավունքները խախտվել են»:
Մելանյա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
ԼՂՀ, Ստեփանակերտ
Հարգելի պ-ն Մովսես Հակոբյան,իսկ գուցե, հարկ եղած դեպքում, այնուամենայնիվ պատերազմում հաղթենք արդեն կայացած զինվորներով? Նման ճառեր կամ ուղերձներ լսող նորակոչիկը բնականաբար կմտածի, ,,բայց ես դեռ նույնիսկ կրակել չգիտեմ,մեր նախարարը այս ինչ?հույսեր է կապում ինձ հետ,,:Նման՝ ,,դուխը բարձրացնող,,ճառեր ասելուց առաջ,մի փոքր մտածել է պետք,այլ ոչ թե ասել՝ասելու համար:Իսկ թե որ ռազմական ուսումնարանում են գեներալ-լեյտենանտին սովորեցրել,որ թշնամուն հաղթում են նորակոչիկների ,,ура,ура,сопка наша,, գոռգոռոցներով, դա մնում է չճշտված: