Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի են գնում միայն տրանսվեստիտները՞ (տեսանյութեր)

Հուլիս 27,2013 14:12

Այս գիշեր, քաղաքապետարանի առջեւ, որտեղ նստացույց են հայտարարել «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները, ջրցան մեքենաների բավական մեծ ակցիա է տեղի ունեցել, որոնք շուրջ 6-7 անգամ շրջապտույտ են կատարել քաղաքապետարանի առջեւով, NEWS.am-ի հետ զրույցում նշել են նստացույցին մասնակցող ակտիվիստները:

«Տեսնելով, որ մենք բարձրանում ենք խոտածածկի վրա, հասկացան, որ կարելի է նաեւ խոտածածկի ջրային համակարգը միացնել»,-ասել ե նրանք:

Ակտիվիստներից մեկը նաեւ նշել է. «Բացի այդ մի քանի անգամ տրանսվիստիտները եկան, հարցեր էին տալիս, թե ինչումն է խնդիրը: Հատկանշականն է այն, որ նրանցից մեկն ասաց, որ մեզ ուղարկել են պարզել, թե ինչումն է կայանում ակցայի նպատակը»:

«Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները հոլիսի 26-ի կեսօրին նստացույց են սկսել քաղաքապետարանի առջեւ: Նրանք 7 կետից բաղկացած պահանջներ են առաջ քաշել: Պահանջներից մեկը վերաբերում է նրան, որ վերջին օրերին ուղեւորներին կրած վնասը փոխհատուցելու համար տրանսպորտի ուղեվարձը առաջիկա 5 օրերին պետք է դառնա 50 դրամ: Բացի այդ նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ անօրինական որոշում ընդունելու եւ տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու, այնուհետեւ ժամանակավոր կասեցնելու համար։ Նաեւ պահանջում են անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ Երեւան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին եւ նշում, որ մինչեւ նրանք հրաժարական չտան, իրենք չեն հեռանա քաղաքապետարանի մոտից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031