Բրիտանական The Sun-ի փոխանցմամբ ամերիկյան Fenway Sports Group-ը, որը գլխավորում է Ջոն Հենրին, ոչ պաշտոնապես «Լիվերպուլը» վաճառքի է հանել եւ մտադիր է գործարքի համար ստանալ մոտ 350 միլիոն ֆունտ ստերլինգ:
Աղբյուի տեղեկություններով ակումբը 2010 թվականին 300 միլիոն ֆունտով գնած Ջոն Հենրին անցած երեք տարիներին հիասթափությունից բացի ուրիշ ոչ մի զգացում չի ունեցել: Չնայած տրանսֆերների վրա սեփականատերը ծախսել է 187 միլիոն ֆունտ, թիմը լուրջ հաջողություններ չի արձանագրել Անգլիայի պրեմյեր լիգայում, չի կարողացել վերադառնալ Չեմպիոնների լիգա: Ակումբի հավանական գնորդների ցուցակում The Sun-ը նշում է Սաուդյան Արաբիայի «Saudi Aramco» նավթային հսկային:
Սակայն Fenway Sports Group-ի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով տեղեկատվությունը: «Մենք հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը: «Լիվերպուլը» չի վաճառվում եւ տարածված տեղեկատվության մեջ ճշմարիտ ոչինչ չկա: Մենք տեղյակ չենք, թե ով է այդ լուրերը տարածում», – լրագրողներին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ