Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր համբուրգերի ծննդյան օրն է (ֆոտոշարք)

Հուլիս 27,2013 13:24

Ամերիկյան ամենասիրված, ճանաչված եւ գլխավոր բրդուջը` համբուրգերը իր անվան համար պարտական է գերմանական Համբուրգ քաղաքից սերող մի խոհարար-վաճառականի:

1900 թվականի հուլիսի 27-ին ամերիկացի Լուի Լեսսինգը հայրենի Նյու-Հեյվեն քաղաքում վաճառել է առաջին համբուրգերը, բաղադրությունը` միս, հաց, կանաչի: 1904 թվականին արդեն Սենտ-Լուիս քաղաքում կազմակերպվել է համբուրգերի առաջին ցուցադրությունը: 1930 թվականին Կանզասում Ուոլթեր Անդերսոնը բացել է առաջին White Castle Hamburger խորտկարանների ցանցը, որտեղ գլխավոր կերակրատեսաը հենց համբուրգերն էր: Իսկ 1948 թվականին McDonald’s-ի ստեղծմամբ սկսվեց համբուրգերի դարաշրջանը:

Համբուրգերը այժմ լայնորեն տարածված է ողջ աշխարհում: Հայտնի է, որ ՌԴ նախագահ եղած ժամանակ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախաճաշին համբուգեր են վայելել:

 

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031