Լրահոս
Օրվա լրահոսը

«Советский Спорт»-ը գրել է Արաս Օզբիլիսի հայրենասիրության մասին

Հուլիս 27,2013 12:59

«Sovsport.ru»-ն Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Արաս Օզբիլիսի կենսագրությունից յոթ հետաքրքիր փաստ է ներկայացրել Ռուսաստանի ֆուտբոլասեր հասարակությանը, որոնցից ներկայացնում ենք երեքը:

  Կիպրոսահայը

«Արասը ծնվել է 1990 թվականի մարտի 9-ին՝ հայկական ընտանիքում: Ֆուտբոլիստի ընտանիք ներկայացնում է կիպրոսահայությունը, որն ապրել է Պատմական Հայաստանի տարածքում՝ Արեւմտյան Հայաստանում, որը մտնում է ժամանակակից Թուրքիայի կազմի մեջ: Լարված իրավիճակը Արասի ընտանիքին հարկադրել է տեղափոխվել Հոլանդիա»:

  Օզբիլիսը 5 լեզու գիտի

«Կրթված ֆուտբոլիստը միշտ էլ հաճելի մարդ է: Արասը դասվում է այդպիսիների շարքին: Նա տիրապետում է հինգ լեզուների. անգլերեն հայերեն, հոլանդերեն, թուրքերեն, ռուսերեն: Վերջին լեզուն նա կատարելագործում է օր-օրի, որպեսզի հասկանա մարզչին եւ ակումբակիցներին»:

  Իսկական հայրենասերը

«Եթե անձնական ցանկությունը չլիներ, Արաս Օզբիլիսը կարող էր նաեւ հանդես չգալ Հայաստանի ազգային հավաքականում, քանի որ «Այաքսի» հոլանդացի մարզիչը հնարավոր բոլոր միջոցներով աշխատում էր ֆուտբոլիստին հետ պահել իր պատմական հայրենիքի ազգային թիմում խաղալու մտադրությունից: Մարզիչը դա հիմնավորում էր նրանով, որ Հոլանդիայի ընտրանիում նա հավաքականների մակարդակով ավելի հեշտ ու իրական հաջողությունների կհասնի: Ինքը՝ ֆուտբոլիստը, բազմիցս նշել է, որ երջանիկ է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու համար, որի օգտին ընտրությունը կատարել է 2010 թվականին»:

PrevPhoto
NextPhoto

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031