Lragir.am լրատվական կայքը հաղորդագրություն էր տարածել, թե «Հուլիսի 27-ին` ժամը 11:00-ին, Երեւանի օղակաձեւ զբոսայգում կանցկացվի այգու մատչելիության մոնիթորինգ-ակցիա: Լրագրողները հնարավորություն կունենան ոչ միայն հետեւելու մոնիթորինգի ընթացքին, այլեւ դառնալու դրա անմիջական մասնակիցը: Մոնիթորինգը գործնական բնույթ ունի` մասնակիցները կշրջեն այգու ողջ տարածքում եւ մատչելիությունը սահմանափակող հատվածներում կթողնեն այդ մասին տեղեկացնող պաստառներ: Ակցիային կմասնակցեն հաշմանդամություն ունեցող, անվասայլակից օգտվող անձիք, հաշմանդամ երեխաների ծնողներ, հեծանվորդներ, մանկասայլակով ծնողներ եւ պարզապես Երեւան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ ակտիվ քաղաքացիներ»:
Նշված ժամին aravot.am կայքը, armradio-ն եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը գտնվել են օղակաձեւ այգու տարածվում` Վարդան Մամիկոնյան արձանի մոտակայքից բարձրացել մինչեւ ԵՊՀ շրջակա տարածք: Մոնիթորինգի մասին հավելյալ տեղեկությունը, կոնտակտային տվյալները բացակայում էին: Լրատվամիջոցները չեն նկատել ակցիայի մասնակիցներին, հեծանվորդների, անվասայլակից օգտվող անձիք, հաշմանդամ երեխաների ծնողներ, հեծանվորդներ, մանկասայլակով ծնողներ եւ պարզապես Երեւան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ ակտիվ քաղաքացիներ:
Մելանյա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Մոնիթորինգ-ակցիայի մեկնարկը կտրվի այգու սկզբնամասից` Զորավար Անդրանիկի (ոչ թե Վարդան Մամիկոնյանի) արձանի մոտից, ժամը 11:00-ին:
Երևի մի փոքր ուշադիր էր կարդալ պետք, միջոցառումն իրականում եղել է:
https://disabilityinfo.am/27-07-2013/
Շատ ավելի լավ կլիներ հաղորդագրության մեջ նշել, թե վոր հատվածում է եղել միջացառումը, որը կազմակերպչական սխալ էր
Սա էլ Ձեզ հաղորդագրությունը, ամեն ինչ գրված էր․
Տեղաշարժման մատչելիության մոնիթորինգ ակցիա Օղակաձև զբոսայգում
Հուլիսի 27-ին` ժամը 11:00-ին, Երևանի օղակաձև զբոսայգում կանցկացվի այգու մատչելիության մոնիթորինգ-ակցիա:
Լրագրողները հնարավորություն կունենան ոչ միայն հետևելու մոնիթորինգի ընթացքին, այլև դառնալու դրա անմիջական մասնակիցը: Մոնիթորինգը գործնական բնույթ ունի. մասնակիցները կշրջեն այգու ողջ տարածքում և մատչելիությունը սահմանափակող հատվածներում կթողնեն այդ մասին տեղեկացնող պաստառներ:
Ակցիային կմասնակցեն հաշմանդամություն ունեցող, անվասայլակից օգտվող անձիք, հաշմանդամ երեխաների ծնողներ, հեծանվորդներ, մանկասայլակով ծնողներ և պարզապես Երևան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ ակտիվ քաղաքացիներ:
Ակցիան իրականացվում է «Հայկական ճամբար» ՀԿ-ի աջակցությամբ «Մատչելի քաղաք» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Երևան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ քաղաքացիների մասնակցությամբ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել Օղակաձև այգին տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց համար մատչելի դարձնելու խնդրին:
Մասնակիցներից յուրաքանչյուրը արդեն ակցիայի վերջում կկարողանա ընդհանուր գնահատական տալ այգու մատչելության վերաբերյալ, սակայն մոնիթորինգի ամբողջական ամփոփման տվյալների և դրանց համաձայն նախատեսվող գործողությունների մասին կազմակերպիչները կտեղեկացնի ավելի ուշ: Իսկ մինչ այդ մատչելիության խնդիրների մասին անցորդներին կհիշեցնեն մասնակիցների կողմից այգում ամրացված փոքրիկ պաստառները:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատող կազմակերպությունը շեշտում է, որ մատչելիության սահմանափակումը միայն հաշմանդամություն ունեցողներին առնչվող հարց չէ. նույն խնդրին են բախվում նաև հեծանվորդները, մենկասայլակով կամ փոքրիկ հեծանվներով իրենց փոքրիկներին զբոսանքի հանած ծնողներն ու էլի շատ սոցիալական խմբեր, մարդիկ, որոնց տեղում ցանկացած պահի կարող ենք հայտնվել մենք և մեր հարազատները:
Մոնիթորինգ-ակցիայի մեկնարկը կտրվի այգու սկզբնամասից` Զորավար Անդրանիկի արձանի մոտից, ժամը 11:00-ին:
Մասնակցության կամ մանրամասների համար կարող եք դիմել`
Ծրագրի համակարգող Վարդուհի Արամյան
հեռ. 010 225219, 099 003 991
Էլ. Հասցե [email protected]
Որոշ լրատվամիջոցներին հաղորդագրությունը տարածվել է առանձ մանրամասն տեղեկությունների