«Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնության մաքրման աշխատանքների հերթական տարածքը Փարոսի անտառ-պուրակն էր։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ծրագիրով արդեն մեկ ամիս է, կամավորների ներգրավմամբ, շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի հանրային օգտագործման կանաչ տարածքներում։
Ըստ քաղաքապետարանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը արդյունքը գոհացուցիչ է որակում. «Մեր սպասումներն արդարացան. քաղաքացիները, յուրաքանչյուր հավաքին տարբեր կազմակերպություններ, արձագանքելով քաղաքապետի կոչին, այսօր մեր կողքին են, «Ավելի մաքուր Երեւանի» աջակիցներն են եւ մեծ օգուտ են բերում Երեւանի հանրային մեծ, կանաչ տրածքները միահամուռ մաքրելուն, քաղաքը մաքուր պահելու կոչը օրինակով տարածելուն»,– նշել է Կառլեն Ղազարյանը։
«Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնության՝ Փարոսի անտառ-պուրակում կազմակերպված սանմաքրման աշխատանքներիn անդամագրվել էին շուրջ 400 քաղաքացի, որոնց թվում էին կրտսեր եւ ավագ երկրապահներ։
«Ավելի մաքուր Երեւան» ծրագիրի հաջորդ հավաքը օգոստոսի 3-ին է, Ծիծեռնակաբերդում։