Հուլիսի 27-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի 33 TS 826 պետհամարանիշով ջրատարը (վարորդ՝ Կարապետ Գրիգորյան, ծնվ.1950 թ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին: ՃՏՊ-ի հետեւանքով գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք: Զոհեր եւ տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն: