Արդեն երկու օր է, ինչ Գյումրիի Թատերական հրապարակում ազատամարտիկները նստացույց են անում: Նստացույցի պահանջն է բարելավել ազատամարտիկների սոցիալական վիճակը, զինվորական թոշակները, հիսուն տոկոս զեղչ ունենալ կոմունալ վարձերի վրա: «Առավոտի» հետ զրույցում պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ ակցիան շարունակվելու է Հայաստանի մարզերում եւ Ղարաբաղում. «Լինելու ենք Սիսիանում, Մեղրիում, Գորիսում, Արցախում …. Գյումրիում ակցիան տեւելու է մինչեւ հուլիսի 28-ի կեսօր, որից հետո երկու օր նախապատրաստվելու ենք մյուս մարզեր գնալու համար: Իսկ Գյումրիում արդեն ունենալու ենք ազատամարտիկների խորհուրդ»:
Ըստ Վոլոդյա Ավետիսյանի իրենք, ընտրել են Գյումրին, քանի որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Իսկ տարբերություն Երեւանում եւ Գյումրում կատարված ակցիաների մեջ գնդապետը դժվարացավ գտնել. «Ժուռնալ ունենք, մարդիկ իրենց ամոթանքներն են գրում: Մարդիկ մեզ շատ են օգնում՝ տեղ, հաց ու ջուր են տալիս»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ