Հրաչյա Հարությունյանը հինգշաբթի օրը հետաքննիչներին պաշտոնական նամակ է գրել եւ խնդրել, որպեսզի նրա շահերը պաշտպանեն այլ դատական պաշտպաններ: Այդ թվում` Ռուբեն Մարգարյանը եւ Վլադիմիր Անիսկինը, տեղեկացնում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:
Ինչպես պարզաբանել է փաստաբան Ալեքսանդր Մալցեւը` այդ որոշումը, դատելով ամեն ինչից, որոշվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո: «Ես ինչ կարող էի արել եմ: Փոխել եմ հանրության կարծիքն այն մասին, թե դա եղել է սպանություն, ասելով, որ դա անզգուշության արդյունքում գրանցված հանցագործություն է, և այստեղ միայն մեկի մեղքը չէ: Ցանկանում եմ նոր փաստաբաններին հաջողություն, իսկ Հրաչյային հանգստություն ու համբերություն, քանի որ սա միայն սկիզբն է»,- ասել է Մալցեւը:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում