«Մենք պետք է ելնենք Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինից, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը ունի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, միաժամանակ զարգացնում է իր կապերը տարբեր երկրների հետ՝ Եվրամիություն, Միացյալ Նահանգներ եւ այլն։
Ամենակարեւորը՝ որեւէ երկրի հետ հարաբերությունների զարգացումը չի կարող լինել ի հաշիվ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության։ Սա Հայաստանի հիմնական պաշտոնական դիրքորոշումն է, որը, կարծում եմ, որեւէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն։
Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապագայում այն կարող է դառնալ շատ կարեւոր կառույց, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դեռեւս չկա միասնական տեսակետ, թե ինչպիսի մեխանիզմներ պետք է գործեն այդ միության շրջանակներում»,- «Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում նկատում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: