Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի, որը նաեւ Երեւանի երթուղային տաքսիների ցանցին անձամբ եւ շատ մոտ ծանոթ անձնավորություն է, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը՝ կասեցնել իր իսկ որոշումը ուղեվարձը թանկացնելու մասին, «տրանսպորտային համակարգը անկում ապրելու որոշում» է, որը քաղաքապետն արեց, ըստ Գ. Սահակյանի՝ անսալով Երեւան քաղաքի բնակիչների «մի փոքրիկ խմբի առաջարկություններին»:
«Առավոտ» օրաթերթ