Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեքս» ձեռնարկության տնօրեն Արբակ Խաչատրյանի կյանքից

Հուլիս 27,2013 10:40

Արբակ Խաչատրյանի կենսագրությունը անչափ հարուստ է եւ անհնար է թերթի էջերում ներկայացնել այն ամբողջությամբ։ Ուստիեւ սահմանափակվենք ընդամենը մեկ դրվագով, որով, սակայն, հնարավոր է պատկերացում կազմել նրա հայրենանվեր գործունեության մասին ընդհանրապես։

1993 թվականի սկզբին Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրամադրվեց հսկայական վարկ (մոտ 13 մլրդ ռուբլի), որը նախատեսված էր օգտագործել մեր տնտեսության առջեւ ծագած անթիվ խնդիրները լուծելու նպատակով։

1993 թվականի մարտի 22-ին հանրահայտ «Վեմ» կոնցեռնը, որի մասին սույն հրապարակման հեղինակը շատ է գրել, մոսկովյան «Արեքս» ձեռնարկության տնօրեն Արբակ Խաչատրյանին այդ վարկից հանձնում է 1,1 միլիարդ ռուբլին, որպեսզի նա գումարը բաշխի ըստ տարբեր կազմակերպությունների բանկային հաշիվների։

Ենթադրվում է, որ այդ հաշիվներից հարկ եղած դեպքում պետք է մարվեն հանրապետության կառավարության՝ Ռուսաստանում կատարած տարբեր բնույթի ծախսերը։ Արտասովոր ոչ մի բան։ Նման ֆինանսական գործարքները ամբողջ աշխարհում համարվում են նորմալ եւ կնքվում են հազարներով։

Սակայն այս պահից սկսվում է «անհասկանալի» գործողությունների մի ամբողջ շարան։
Գործարքի կնքվելուց ու այս ուրախալի իրադարձությունը մի լավ թրջելուց հետո 1,1 միլիարդի մի մասը, չգիտես ինչու, կոնվերտացվում է 310 հազար դոլարի եւ վերադարձվում Երեւան։ Իսկ Արբակ Խաչատրյանը, իր հերթին, առանձին ցանկությամբ չի տոչորվում մնացած գումարը բաշխելու ըստ տարբեր բանկային հաշիվների։ Երեւի Արբակը ղեկավարվում էր «կշտապես՝ մարդկանց ծիծաղը կշարժես» ժողովրդական առածով։
«Վեմի» ղեկավարության եւ «Արեքսի» տնօրենի դիմակայությունը այս կապակցությամբ շարունակվում է մինչեւ սեպտեմբերի 8-ը։ Աստիճանաբար բանակցությունները սպառնում են դուրս գալ լոկ խնդրանքների շրջանակներից։ Եվ «Արեքսի» տնօրենը, որպես մեծահոգի անձնավորություն, որոշում է վերադարձնել գումարը։

 

Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031