Անդրադառնալով Երեւանի ներքաղաքային տրանսպորտւի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետի նախաձեռնությանը` «Ազգ» օրաթերթը գրում է.
«Բայց գուցե նրանք ուղղորդվա՞ծ էին, այսինքնՙ հնարավոր է, որ նրանք անկեղծ չէին, դրա համար էլ հաղթեցին: Անկեղծ ասած, սա չպետք է ավելի կարեւոր լինի, քան հաղթանակը, որովհետեւ երեւանցին շարունակում է հարյուր դրամ վճարել երթուղայինից իջնելիս, իսկ սա ամենակարեւոր ձեռքբերումն է, եթե անգամ ոչ անկեղծության ծնունդ է, ուղղորդված լինելու արդյունք: Հետո ի՞նչ, եթե այս երիտասարդներն ուղղորդված են եղել (եթե եղել են): Երբ երիտասարդները կանգնեն ու չհեռանանՙ մինչեւ վերանա արտագաղթը, եւ արտագաղթը վերանա, որեւէ մեկիս մտքով կանցնի՞` ուղղորդված են եղել նրանք, թե ոչ»:
Հոդվածն ամբողջությամբ` «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում