Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ լրագրողին. «Հիմա կարո՞ղ է իմ անձնական երեւույթների մեջ մտնես»

Հուլիս 26,2013 23:35

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը օրերս հրավիրած ասուլիսում «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության մասին խոսելիս՝ մեղադրեց այն ուժերին, որոնք ակցիայի կողքին են կանգնում եւ սիրաշահում ժողովրդին: Նա կոչ արեց, որ սիրաշահելու փոխարեն ժողովրդին սիրել է պետք:

Aravot.am-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ Ձեր սերը ժողովրդի հանդեպ ինչպե՞ս է արտահայտվում: Նա ի պատասխան՝ նետեց. «Քո՞ ինչ գործ: Հիմա կարո՞ղ է իմ անձնական երեւույթների մեջ մտնես: Արյանս մեջ է: Հենց որ կհիվանդանաս…բան, մի փոքր  արյունիցս կդնենք քո մեջ, դու էլ կսիրես»:

Գալուստ Սահակյանը նաեւ ասուլիսում հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում քաղաքացիներին անվճար տեղափոխել եւ freecar-ի ծառայություններ մատուցել, քանի որ սեփական մեքենա չունի:

Մեր հարցին՝ Դուք չունեք, բայց Ձեր որդիներն ունեն մեքենաներ, եթե ինչպես ասում են՝ մտքներիդ տեղ լիներ՝ չէի՞ք տեղափոխի անվճար՝ նա պատասխանեց. «Եթե 100 տարի էլ մնա, չեմ իջնի էն աստիճան, որ մեկը իմ երեսին ժպտա ասի՝ տես, ինչ լավ մարդ է, իր մեքենայով տարավ: Ես էդ մարդը չեմ: Ես ավելի մեծ ծրագրեր ունեմ: Դա լավություն չի: Լավությունը նա է, երբ գիշերով գալիս եմ, տեսնում եմ մարդ ես, տրանսպորտ չկա..բան, կանգնում եմ տանում եմ: Բայց ոչ թերթում եմ գրել տալիս, ոչ էլ կայքերում: Իմ ամբողջ կյանքը՝ սովետի ժամանակներից էլ էդ ա եղել՝ երբ տեսնում եմ մարդը կանգնել է՝ կին է, երեխա է, չի կարողանում, էսօր էլ նույնն եմ: Պարզապես կայքերում չեմ գրում, դրա համար դուք չեք իմանում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մհեր says:

    Լռությունը ոսկի է, իսկ ճիշտ պահին լռելը` իմաստություն:

  2. Ա.Ս says:

    Առաջ էս բիձեն, որ խոսում էր, զայրանում էին ու ի դեմս իրեն՝ սաղ ղեկավարությանը հայհոյում, հիմա դուրս գալիս է , որ մառազմի մեջ է ընկել, տո այ մարդ, քո երևույթների մեջ մտնողը գառշահոտությունից կմեռնի, որովհետև փտել են դրանք, քո արյունը ում մեջ ներարկեցին, տուտ ժե կմեռնի, էդքան թարախ , կեղտ ու վարակ ում մեջ ներարկեն , որ չմեռնի, հենա , պրոստո դու արդեն քեզ խայթելու իմունիտետ ունես, դրա համար էլ էդ բաղադարությամբ ապրում ես, իսկ էն որ ասել ես, որ «Եթե 100 տարի էլ մնա, չեմ իջնի էն աստիճան, որ մեկը իմ երեսին ժպտա ասի՝ տես, ինչ լավ մարդ է, իր մեքենայով տարավ: Ես էդ մարդը չեմ: Ես ավելի մեծ ծրագրեր ունեմ՛՛- շատ ճիշտ էլ քո մասին գրել ես, համ էլ քո ավտոն կամ քո տղեքի ավտոները իրան մի քիչ հարգող մարդը չի նստի, ով կուզենա քո շնչած օդը շնչելով փչանա ու ջահել մեռնի, հենա մեռեք էլի, էդ էլ մեր ժողովրդի ծրագիրը կլինի:Դրական ու պոզիտիվ: Քո ծրագրերըն էլ պետք է բնում խեղդել, որ հետո դու ու քեզ նմանները ազգը չմեռցնեն: ԲԻՁԱ ԱՆՀԱՋՈՂ, ԱԶԳ ԿԵՂԵՔՈՂ ՈՒ ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵՐ ՄՏՆՈՂ, ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԴ ԵՐԵՎՈՒՅԹԵՄ

  3. Tigran says:

    Հռիփսիմե ջան հանկարծ չհիվանդանաս:
    Գրիգորիչ քո մասին կայքերում ենքան «բան» են գրում, որ կարծում եմ լրիվ բավական է:

  4. ani says:

    Օ ՏԵՐ, ինչու էս մարդուն համր չստեղծեցիր…?

  5. Hay says:

    Մարդիկ սրան լսեն, կկարծեն կարգին մարդ ա:

  6. Տիգրան Դավուդյան says:

    Ժողովրդին սիրող պրն Սահակյանը թող բացատրի ինչպես է կարողանում ժողովրդին պատկանող պաշտոնների ու ֆինանսական միջոցների շոշափելի բաժինը իր գերդաստանին մաս հանել:

  7. Maxim says:

    Սրանց,՝ գալուստի, արտաշեսի և մյուս թիմակիցների ուղեղում,՝ խաշի չծամած կտորներ է լողում
    ոսկոռների հետ: Մի՞ թե՛ անզեն աչքերով չի երևում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031