Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգին Հայկո. «Կոչ եմ անում պարոն Սահակյանին ու մյուսներին, որ հետևեն թե ո՞ւր են գնում պետության փողերը»

Հուլիս 26,2013 23:05

Azatutyun.am․ Ազատություն ТV-ի ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրերն էին Բարեւ Երեւան խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը եւ դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն):

Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ ընթերցելով ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, ապշել է:

«Մի՞թե քաղաքապետը չգիտի, որ օբյեկտիվ հիմնավորված առաջարկների դեպքում կարելի է բարձրացնել սակագինը, մի՞թե նա օրենքները չի կարդում», – ասաց Ստյոպա Սաֆարյանն ու հավելեց․ – «Ի՞նչ է նշանակում, որ ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունները վարկեր ունեն: Իսկ ո՞վ է մտածում, որ որևէ քաղաքացի վարկի տակ է և չի կարողանում վճարել»:

Ֆեյսբուքյան ասուլիսի երկրորդ հատվածի հյուրը՝ դերասան Հայկ Մարությանը (կարգին Հայկոն), առաջիններից մեկն էր, ով «Ազատ մեքենա» ակցիայի շրջանակներում սկսել էր քաղաքի տարբեր մասերից ուղևորներ փոխադրել սեփական մեքենայով: Պատասխանելով օգտատերերի հարցերին, թե ինչու և ինչպե՞ս որոշեց մասնակցել այդ ակցիային, Մարությանն ասաց, որ իր պարտքն էր համարել մասնակցել ու օգնել այն մարդկանց, որոնց համար 50 դրամն իսկապես էական նշանակություն ունի:

«Իրոք սա էն վերջին կոպեկներն էր մարդկանց, որ չէին տեղավորվում: Քաղաքապետարանն ասում է՝ բարձրացնում ենք գները, որ լուծենք որակի հարցը: Կներեք, բայց մենք պետք է տեսնենք ինչի համար ենք վճարում: Իսկ այդպես ավանսով․․․ գուցե չտեսնե՞նք», – ասաց դերասանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե միանալու արդյոք քաղաքապետարանի բակում նստացույց հայտարարած երիտասարդներին, Մարությանը պատասխանեց, որ նրանց գրեթե բոլոր պահանջների հետ համաձայն է, բայց չի ցանկանում, որ իր պայքարը քաղաքականացվի, նա քաղաքական որոշակի ենթատեքստ է տեսնում՝ հենց քաղաքապետի հրաժարականի պահանջի հետ կապված:

Ըստ նրա՝ ակցիային միացածների շարքում կային նաև Հանրապետական կուսակցության անդամներ:

Դերասանի խոսքով՝ եղել են մարդիկ, ովքեր իրեն խորհուրդ են տվել չմասնակցել այս ակցիային:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ակցիային  միացած երգիչ-երգչուհիներից շատերը 2 երգի համար 5000 դոլար են ուզում, թող այդ 5000 դոլարները ներդնեն ու մի քանի երթուղի անվճար շահագործեն՝ Մարությանը հակադարձեց․ – «Չեմ կարծում, որ ուրիշի անձնական փողերը հաշվելը պատվաբեր գործ է: Իսկ պետության փողերը հաշվելը շատ պատվաբեր ու պետքական գործ է: Կոչ եմ անում պարոն Սահակյանին ու մյուսներին, որ հետևեն թե ո՞ւր են գնում պետության փողերը»:

 

Մանրամասները տեսանյութում՝  Azatutyun.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նելլի says:

    Հայկո ջան մի նեղվիր պարոն սահակյանը Ձեզ շփոթելա իրանց տաշի-տուշի քեֆերի երգիչների հետ՝ Արմենչիկ, Մարտին Մկրտչյան, Սպիտակցի Հայկո, Հռիփսիմե Հակոբյան ու լիքը կլկլիկներ ու բայաթի կանչողներ: Ոչինչ մեծ մարդա, գրպանին կպել ենք, սրտնեղվելա, իսկ պետության փողերը պահումա դոշակի տակ, չի վստահում ժողովրդին, կարողա ամբաղ զամբաղ ծախսեն, բա վաղվա օրվա մասին չմտածի, որ պետք եղած ժամանակ հանի ու տա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031