Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթը՝ դարակներից դուրս

Հուլիս 26,2013 22:19

«Ներկայ»  արվեստների կառավարման եւ ստեղծարարության կենտրոնի հիմնադիրներ`Էմմա եւ Անի Հարությունյաններն այսօր ներկայացրեցին իրենց առաջիկա ծրագրերը,  այն է`զբաղվել հայ մշակութային արժեքների պահպանության արժեւորման եւ ներկայացման խնդիրներով:

Հիմնադրամի հիմնական նպատակն է կազմակերպել ցուցահանդեսներ, որտեղ կվաճառվեն հայ մշակույթը արծարծող տարրերով իրեր: «Մեր կազմակերպած առաջին ցուցադրության նմուշները եղել են էջանշանները, որոնք պատկերված են գեղանկարիչ Մհեր Չատինյանի կտավներով, իսկ գինու շիշը պատկերված է խեցեղենի ֆրագմենտներով»,- հայտնեց Էմմա Հարությունյանը:

Նրանք ցուցահանդեսին պատրաստվել են մոտավորապես երկու ամսում, դեռեւս ունեցել են ընդամենը մեկ ցուցահանդես եւ ուրախությամբ փաստում են, որ ողջ ներկայացված ապրանքը վաճառվել է: Եվս երեք ցուցահանդես էլ նախատեսել են սեպտեմբեր ամսին:

Մշակութային արժեքների պահպանության արժեւորման եւ ներկայացման մասին խոսելով` Անի Հարությունյանն ասաց, որ իրենց կենտրոնի գաղափարը հետեւյալն է. «Ունենք հարուստ մշակույթ, որն ունի  պահպանման, ներկայացման անհրաժեշտության խնդիր: Այդ ժառանգությունը պետք է դարձնել տեսանելի եւ տարածելով հասցնել հասարակությանը` ստանալով մշակութային արտադրություն: Մենք, մեր հայ մշակույթը տարածելով, կփորձենք դուրս գալ ցուցահանդես երեւույթի շրջանակներից, այսինք իրը չի լինի միայն ցուցահանդեսի նմուշ, այլ գնվելով կհայտնվի յուրաքանչյուրի տանը»:

Բանախոսները համոզված են, որ խնդիրը կայանում է նաեւ մոտեցման մեջ, այսինքն` հայ մշակույթի կապը հանրության հետ դեռեւս շարունակում է պահպանվել եւ մնալ միայն ցուցադրության տեսքով:

«Այս շրջանակներից դուրս դեռեւս արդիական եւ տեխնոլոգիական ոչ մի գործընթաց զանգվածաբար տեղի չի ունենում, եւ այս մոտեցումները կարող են ապահովել մշակույթի կենսունակությունը»,- ասաց Անի Հարությունյան:

Էմմա Հարությունյանն էլ նշեց, որ ձգտում են մշակույթը դարձնել մրցողունակ` չթողնելով` այն մնա դարակներում պահված եւ օգտագործել լայն արտադրության մեջ` գրենական պիտույքների, բնակարանային եւ ճարտարապետական հուշարձանների հարդարման համար:

«Կարեւորը մշակույթի պահպանության հարցում մշակույթի ճանաչողականությունն է, երբ որ դու գիտես, թե ինչ ունես, ինչ հարստության ես տիրապետում, որը եկել է ժառանգաբար, ապա դու ինչ-որ պարտականություններ ունես»,- ասաց նա:

«Ներկայ»  արվեստների կառավարման եւ ստեղծարարության կենտրոնը կփորձի համագործակցել նաեւ թանգարանների հետ:

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031