«Գալուստ Սահակյանն իր այդ հայտարարությամբ փաստեց, որ իշխանության համար Սահմանադրություն գոյություն չունի»,- Aravot.am-ին ասաց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Գ. Սահակյանի երեկվա հայտարարությանը, թե «եթե իշխանությունը ցանկանա, մի գիշերվա մեջ կմարի այս շարժումը»:
Հիշեցնենք, որ պարոն Սահակյանը, ըստ civilnet.am-ի, նկատի է ունեցել տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված «Չեմ վճարելու 150 դրամ» շարժումը:
«Սա քաղաքական գործչին անհարիր հայտարարություն էր: Նրանք մի գիշերում, այո՛, կարող են տասը մարդ սպանել: Բայց դրանից ընդվզումը չի պակասի, եւ հաջորդ ալիքը կա: Իշխանության ամբողջ հմտությունը այն կլինի, որ նման շարժումներին հարգանքով վերաբերվեն եւ ընդառաջ գնան եւ ավելորդ մարդ չսպանեն: Այո՛, մարդ սպանել լինի, նրանք միշտ պատրաստ են, բայց իշխանությունը մարդ սպանելու համար չէ, մարդուն ծառայելու, մարդուն օգնելու, ապրելու հնարավորություն տալու համար է, ոչ թե մինչեւ վերջին կոպեկը գրպանը մտնելն ու թալանելն է կամ ոստիկաններին հասարակության դեմ լարելն է: Սխալ բան է ասել: Չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ, ուզում եմ հասկանալ, բայց որ կողմից էլ վերլուծում եմ՝ սխալ բան է ասել»,- եզրափակեց տիկին Բախշյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գալուստ Սահակյանի ասածները ես վաղուց արդեն լուրջ չեմ ընդունում: ԵԹԵ-ներով չէ,այլ ՓԱՍՏԵՐՈՎ (facts on the ground): Մարդուն հանեցին սովետից,բայց սովետը ոնց հանես էս մարդուց:
Տեսնես էս մարդուց մի օր խելոք բան կլսե՞նք:
Հարգելի Անահիտ Գալուստ Սահակյանը սխալ բան չի ասել, նա սխալ տեղ է հայտնվել: Նա ունակ չէ որևէ ճիշտ բան ասելու դա նրա էությունն է: Ճակատագրի դառը կատակ է, որ անկախ հայաստանը ներկայանում է նման փուչ քաղաքական գործիչով: Ի դեպ, նա մի քանի օր առաջ <՞> ֆրանսիական տրանսպորտի գների մասին ունեցած իր խորը գիտելիքներով: Հետաքրքիր է տրանսպորտի գնից բացի նա որևէ այլ իմացություն բերել է իր հետ ֆրանսիայից,աշխատավարձի, սոցիալական ապահովածության, կենսաթոշակների և այլնի մասին: Թե հիմնական ժամանակը վատնել է գծերի և նրանց շահութաբերության ուսումնասիրության վրա:
Սխալ չի ասել, է~, այլ իրական դեմքն է ցույց տվել՝ հիսուն դրամի համար ինքը պատրաստ է մերու մանուկ մոռանալ, հարազատ/մի՞թե/ ժողովրդին սրի քաշել:Ա~յ քեզ սովետի արտադրած մանկավա րժ:Որ ասում եմ ՀՀԿ-ին ժողովուրդը չի ընդունում նաև հենց սրա նմանների պատճառով:
Այդ ե՞րբ է Նժդեհը սովորեցնում ,,մի գիշերվա մեջ ժողովրդի հախից գալ,, , այ հականժդեհական:
Հարգարժան Անահիտ Բախշյանի հետ միանգամայն համամիտ եմ: Միայն այդ բնութագրով,՝ ոչ թե՛
իշխանություն է, այլ բանդա, ոչ թե՛ իշխանավորներ են,՝ այլ բանդիտներ:
գալուստ ս-ն կարող է միայն իր օրվա գծի փողերը հաշվել, թե ինչքան եկամուտ ունի, միայն դրան է ընդունակ և մեկ էլ ցինիկաբար դուրս տա. նա ընդունակ չէ ժողովրդի համար մի լավ բան անել, պարզապես որպես շնչավոր առարկա նստած է այնտեղ.