Պոդոլսկում տեղի ունեցած մահացու ավտովթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը հինգշաբթի պաշտոնական նամակ է գրել, որպեսզի իր շահերը այլ փաստաբաններ ներկայացնեն` նշելով Ռուբեն Մարաքյանի եւ Վլադիմիր Անիսկինի անունները: Հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:
Վարորդի նախկին փաստաբան Ալեքսանդր Մելցեւն ասել է, որ նման որոշումը հավանաբար Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո է կայացվել: Հարությունյանին պաշտպանելու Մելցեւի եւ նրա գործընկերների պահանջներից էր, որ Ռուսաստանի Հայ համայնքը վթարից զոհվածների հարազատներին 1 միլիոն ռուբլի վճարի, եւս 500 հազարական ռուբլի տուժածներին:
«Ես ինչ կարող էի արեցի, փոխեցի հասարակության կարծիքը, որ այս դեպքը սպանություն չէր, այլ անզգուշության հետեւանքով կատարած հանցագործություն, եւ որ այստեղ բարդ մեղսակցություն է», – ասել է Մելցեւը, – «Նոր փաստաբաններին հաջողություն եմ մաղթում, իսկ Հրաչյային` հանգստություն եւ համբերություն, որովհետեւ սա ընդամենը սկիզբն է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ