Հուլիսի 26-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1940թ. ծնված մի տղամարդ,ում աջ ձեռքի բութ մատի երեք քառորդ մասը պոկված է եղել: Խոզ մորթելու ժամանակ կենդանին կծել է տղամարդու մատը: Բժշկական կենտրոնի վիրաբույժ Դանիել Ամիրաղյանն ասաց, որ իրենք մետաղյա շյուղերով ամրացրել են կտրված մատը, սակայն չգիտեն` այն կսերտաճի՞, թե` ոչ:
Հուլիսի 26-ին նույն բժշկական կենտրոնում բուժզննում է անցել Ոսկեպար գյուղից մոտ 58 տարեկան մի տղամարդ, որի վրա 10 օր առաջ հարձակվել էր խոզամայրը: Տղամարդը, երբ շոյել է փոքր խոճկորներից մեկին, խոզամայրը (մերուն) կատաղած հարձակվել է նրա վրա, կծել ոտքի սրունքը, ջարդել կողոսկրը: Վիրաբույժ Դանիել Ամիրաղյանն ասաց, որ տղամարդու կողոսկրը դեռ չի բուժվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ