Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր Շահեն խնդիրները լուծելու այս տարբերակը չպետք է ընտրեր». Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Հուլիս 26,2013 20:05

Վերջին շրջանում Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող «Արարատ» հոգեւոր միության եւ նրա հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանայի մասին բուռն քննարկումներ են տեղի ունենում: Հոգեւոր հովվի հետ կապված փոփոխություններն առիթ հանդիսացան այլ հոգեւորականների` մասնավորապես` Տեր Շահե քահանայի կողմից, անպարկեշտ արտահայտությունների ու չհիմնավորված մեղադրանքների:

Նա «Արարատ» միությունն անվանեց մեկ անձի շուրջ հավաքված մի խումբ մարդկանց կառույց, իսկ Տեր Հակոբին որակեց որպես միայն պաշտոնյաների հետ շփվող, մեծահարուստ հոգեւորական։ Եղան նաեւ հոգեւորականներ, ովքեր հանդես եկան ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքն իրավասու չէ խոսել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի քայլերից: «Ինչ վերաբերվում է Տեր Հակոբի տեղափոխությանը` դա առաջնորդի իրավասությունն է: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել քահանաների միջեւ, ցավալի է, անձամբ ինձ համար ընկալելի չէ։ Կարծում եմ, որ անգամ, եթե նրանց միջեւ հակասություններ էլ կան, ապա Տեր Շահեն խնդիրները լուծելու այս տարբերակը չպետք է ընտրեր»,- ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Այն հարցին, թե ըստ իրեն որո՞նք են այդ կերպ վարվելու դրդապատճառները, Տեր Վահրամը հայտնեց, որ ինքը, որպես այդպիսին որեւէ դրդապատճառ չի տեսնում. «Նավասարդ սրբազանը գործել է իր իրավասությունների շրջանակներում»:

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031