Առաջին միջին քաշային կարգի, դեռեւս պարտություն չունեցող բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը սեպտեմբերի 7-ին կմրցի եւս մեկ պարտություն չունեցող բռնցքամարտիկ Դեմետրիուս Անդրադեի հետ` WBO-ի ազատ չեմպիոնական գոտու համար: Այս մասին հինգշաբթի երկու կողմերից հայտնել են «ESPN» լրատվականին:
Մենամարտը տեղի կունենա Լոս Անջելեսի «Սթեյփլս-սենթըր» մարզահամալիրում:
«Ես շատ ոգեւորված եմ», – ասել է 27-ամյա Վանեսը, – «Ես նոր էի վերադարձել վազելուց ու մարզումից առաջ պառկել էի հանգստանալու, երբ Քամերոնը (մենեջերը) զանգեց առավոտյան 7-ին: Նա ինձ ասաց լավ լուրը, ու ես շատ էի ոգեւորվել: Ես պատրաստ եմ դրան»:
Վանեսն իր ակտիվում ունի 33 հաղթանակ, որոնցից 21-ը նոկաուտով, եւ մեկ ոչ ոքի: 25-ամյա Անդրադեն` 19 հաղթանակ, որոնցից 13-ը նոկաուտով, չունի ո՛չ պարտություն, ո՛չ ոչ ոքի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը