Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղին

Հուլիս 26,2013 18:17

Azatutyun.am․ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովը «առաջարկում է սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը այն չափով, որը հաստատվել է նախորդ տարիներին և կոչ է անում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։

Ինչպես և Ներկայացուցիչների տանը շրջանառվող 2014 թվականի նման օրինագծում` Սենատի կազմած փաստաթղթում նշված չէ Հայաստանի կամ կովկասյան որևէ այլ երկրի համար նախատեսված ֆինանսական օգնության չափը։

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մարք Քերքին և նրա գործընկերներին արտաքին ֆինանսական ենթահանձնաժողովից և Հատկացումների ամբողջ հանձնաժողովին 2014 թվականի ֆինանսական տարվա օրինագծում Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնությունը նախորդ տարիների չափով նախատեսելու համար»,- ասել է Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Սենատորներ Բարբարա Միկուլսկին և Փեթրիք Լիհին առաջնահերթ են համարում Ղարաբաղին աջակցելու երկարատև ծրագիրը, և դա հատուկ նշանակություն ունի՝ հատկապես հաշվի առնելով բյուջեն կազմելու հարցում հանձնաժողովի առջև ծառացած լուրջ դժվարությունները»,- նշել է Հայ դատի գործադիր տնօրենը։

Միաժամանակ Արամ Համբարյանն իր հայտարարությամբ մտահոգություն է հայտնում այն առումով, որ «ինչպես և Ներկայացուցիչների տան պատկան հանձնաժողովի կազմած նման օրինագծում` առաջին անգամ Հայաստանի անկախության հռչակումից հետո դրանում չկա Հայաստանի համար նախատեսված օգնության հստակ չափը»։

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հայտնում է, որ հուլիսի 24-ին Ներկայացուցիչների տան հատկացումների հանձնաժողովը նույնպես հաստատել է 2014-ի աջակցության օրինագիծը։

Նախատեսված ֆինանսավորման շրջանակներում պետքարտուղար Ջոն Քերրին պետք է նախորդ տարիների չափով աջակցություն տրամադրի Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց։

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031