Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ակտիվիստները տեսակցել են դանակահարված վարորդին

Հուլիս 26,2013 18:13

news.am   «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, ովքեր դեռ շարունակում են ակցիաները, այսօր՝ հուլիսի 26-ին, բոլորի անունից, բայց փոքրիկ ներկայացուցչական կազմով որոշեցին այցելել 67 երթուղին սպասարկող երթուղայինի դանակահարված վարորդ Ալեքսան Ղազարյանին:

Ակցիայի մասնակիցները, թեեւ ծանոթ չէին վարորդին, բայց փուչիկներով, «պերեդաչիով» գնացին նրան տեսակցելու:

Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ կարծես գնում են իրենց հարազատին տեսակցելու: «Էրեբունի» հիվանդանոցում պարզվեց, որ վարորդը րոպեներ առաջ դուրս է գրվել եւ տան ճանապարհին է: Նա ակտիվիստների հետ հանդիպելու առաջարկը չմերժեց:

Ակտիվիստները ցանկանում էին անձամբ բոլորի անունից նրան առողջություն ցանկանալ: Երբ դանակահարված վարորդը տեսավ լուսավոր դեմքով  եւ հաղթանակած երիտասարդներին, նրա դեմքին ժպիտ հայտնվեց: Ակտիվիստները փոխանցեցին, որ բոլորը ցավում են կատարվածի համար, սակայն փոքր ներկայացուցչական կազմով են եկել, քանի որ ակցիաները դեռ շարունակվում են:

Նրանք շնորհակալություն հայտնեցին վարորդին, որ ըմբռնումով ուղեւորներից 100 դրամ է վերցրել եւ նշեցին, որ իրենց հաղթանակը միասնականության արդյունք էր:

Հարցին, թե ե՞րբ է պատրաստվում աշխատանքի անցնել, Ալեքսան Ղազարյանը պատասխանեց. «Մի քիչ ցավեր կա, անցնի մոտ 3-4 օրից աշխատանքի կանցնեմ: Լավ ա լինելու»: Նա նաեւ հավելեց, որ շատ ուրախ է, որ արդեն սակագինն իջեցրել են:

Վարորդը երիտասարդներին սիրով իրենց տուն հրավիրեց, սակայն երիտասարդները փոխանցեցին, որ շտապում են ակցիաների եւ առողջություն ցանկանալով վարորդին շտապեցին կիսատ գործը շարունակելու:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ NEWS.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031