Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակտիվիստը հրաժարվել է նստացույցի գնալ. «Ես այդ հարցերով պայքարի դուրս եկող չեմ»

Հուլիս 26,2013 18:06

«Ես գիտեմ, որ ուղեվարձի թանկացումը փորձնական ծրագիր էր՝ հետագայում 200 դրամ սարքելու համար: Իրենք ուղակի հասկացան, որ իրենց փորձնական շրջանը տապալվեց, դրա համար հետաձգեցին ժամանակավոր»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստներից մեկն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն ի վերջո տեղի տվեցին եւ կասեցրեցին ուղեվարձի թանկացման որոշումը:

Ուշագրավ է, որ ակտիվիստը, որը շարժման ակունքներում է եղել եւ նախաձեռնողներից մեկը, չցանկացավ հրապարակել իր անունը՝ ասելով, որ առանց այդ էլ ոստիկանության ուշադրության կենտրոնում է եւ ավելորդ անգամ չի ուզում, որ իր վրա սեւեռվեն, որքան էլ «անշառ» կարծիք հայտնի:

Անընդհատ կարծիքներ են հնչում, որ ակցիայի նման ավարտը վկայում է այն մասին, որ իշխանությունը բաժանված է տարբեր թեւերի եւ ներսից իրար դեմ են պայքարում: Համոզմունքներ կան, որ շարժման ներսում էլ հենց եղել են իշխանության մարդիկ:

Ակտիվիստի մեկնաբանությամբ՝ շարժման մեջ ոչ մեկը ոչ մեկին չի կառավարել, ոչ մեկը չի ասել այստեղ գնացեք, եկեք, տարեք:. «Ով ինչ արել է, արել է իր ցանկությամբ՝ առանց կողքինին հրահրելու, դրդելու: Ամեն մարդ արել է իր ցանկությամբ քայլեր՝ իր հայացքներից ելնելով»:

Ակտիվիստը նաեւ պատմեց, որ շարժման ներսում անընդհատ հայտնվել են սադրիչներ, բայց ոստիկանությունն իրենց խնդրանքով արագ լիկվիդացրել է նրանց:

Այս ակտիվիստը նստացույցի չի մասնակցում: Նրա դիտարկմամբ՝ «Ես սոցիալական հարցի համար էի դուրս եկել պայքարելու: Ես անկուսակցական եմ, քաղաքական պայքարի մեջ չկամ, իշխանական չեմ, ընդդիմադիր չեմ»:

Մեր հարցին՝ երիտասարդների պահանջները հրաժարականների եւ փոխհատուցում տալու 150 դրամ ուղեվարձ վճարած քաղաքացիներին արդարացի՞ են՝ ակտիվիստը պատասխանեց. «Հրաժարական պահանջելը միգուցե արդարացի է, բայց ես ինքս չեմ գնա նստի ու պահանջի, որովհետեւ ես չունեմ թեկնածու՝ նրանց փոխարինող: Ես չեմ տեսնում ընդդիմադիր դաշտում մի թեկնածուի, որի համար կարող եմ գնալ նստել ու պայքարել: Դրա համար այդ հարցերով դուրս չեմ պայքարի: Իսկ 150 դրամ վճարած ուղեւորներին փոխհատուցում տալը սխալ եմ համարում: Թող ժողովուրդը լիներ խելացի, կարողանային տեր կանգնեին իրենց իրավունքներին, չվճարեին այդ 150 դրամները: Խելացի մարդիկ, որոնք վճարել են 100 դրամ, կարողացել են տեր կանգնել իրենց իրավունքների համար, չեն տուժել: Ովքեր տուժել են, թող սա իրենց համար դաս լինի: Ոչ թե պետք էր սուսուփուս, կներեք կոպիտ բառիս համար՝ էշի պես համակերպվեին, այլ տեր կանգնեին, պայքարեին իրենց իրավունքի համար, ոչ թե չարախնդային ու տուժեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Albert says:

    Ավելացնենք, որ ՀՀ-ում /ինչպես բազմաթիվ այլ երկրներում/ իրականում իշխանություն կամ ընդդիմություն չկա: Կան տնտեսական, օլիգարխիկ, սոցիալական առումով լիովին անարդար կենտրոններ, որոնք ցանկանում են ձեռք բերել նաև քաղաքական իշխանության հնարավորությունները. հաջողակը կոչվում է իշխանություն, անհաջողակը` ընդդիմություն` բովանդակային առումով լիովին հոմոգեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031