Թուրքիայի ոստիկանությունը հարավ արևելյան Կյախտա քաղաքում հայտնաբերել է 16-ամյա աղջկա դի, որին իր բարեկամները ողջ-ողջ թաղել էին «պատվի»` տղաների հետ խոսելու համար: Հայտնում է «Հաֆինգթոն փոստ» թերթը:
Ոստիկանությունը դիակը հայտնաբերել է անհայտ անձի հուշելուց հետո, որը պատմել էր, որ աղջկան սպանել են ընտանեկան ժողովից հետո և թաղել հավաբնում:
Ոստիկանությունից ասել են, որ աղջիկը` Մ.Մ.-ն, երկու ամիս առաջ բողոքել է, որ իր պապը ծեծում է իրեն տղաների հետ խոսելու համար:
Աղջկա ստամոքսում և թոքերում մեծ քանակությամբ հող է հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ նրան ողջ են թաղել:
Կարդացեք նաև
Մ.Մ.-ի ընտանիքը ոստիկանություն էր դիմել, որ աղջիկը կորել է: Նրա պապը, հայրը և մայրը ձերբակալվել են: Մորը հետո ազատ են արձակել, իսկ հայրն ու պապը սպասում են դատավարությանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ