Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «150 դրամ ուղեվարձի ակցիան իշխանության հնարքն էր» (Տեսանյութ)

Հուլիս 26,2013 16:21

«Երեկ Հայաստանում արձանագրվել է մեր քաղաքական շարժման մեջ մի նոր օր, նոր ռեալ հաջողություն»,- այսօր դատախազության մոտ ՀԱԿ-ի ակցիայի ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, որոնք գրագետ եւ հետեւողական պայքարի շնորհիվ տոնեցին իրենց հաղթանակը:

Արամ Մանուկյանը այդ հաղթանակից մի քանի եզրակացություն է արել. «Եզրակացություն 1. Իշխանությունները ներսում լիքը պրոբլեմներ ունեն: Իշխանության տարբեր թեւեր տակից, բաց, փակ, մամուլով իրար դեմ  պայքար են տանում: Դա բուրգի կործանման կարեւորագույն նախանշան է: Սա բուրգի հոտածության կարեւորագույն նշան է: Այն մոնոլիտը, որ թելադրվում էր Սերժ Սարգսյանի կողմից, կամաց գնում է դեպի անարխիայի, կամաց գնում է դեպի անիշխանության: Ներսում առաջացել են անհատներ, թիմեր, օլիգարխներ, որոնք թիմ են ձեւավորում՝ իրար դեմ պայքարելու համար: Տարբերակներից մեկն է, որ երեկվա ակցիայի ավարտը նաեւ կապված է դրա հետ, որ իշխանության մեջ կան տարբեր թիմեր, որոնք մեկը մյուսին ուզում է ինչ-որ բան ապացուցել, գցել, վախեցնել, ինչ-որ մեսիջներ ուղարկել, ինչ-որ ձախողումների տանել»:

Արամ Մանուկյանի մյուս եզրակացությունն այն է, որ իշխանությունն այս էլ որերորդ անգամ փորձում է հնարք կիրառել՝ ժողովրդավար երեւալու, ներսում խնդիրներ առաջացնելու եւ այդ խնդիրները լուծելու՝ «Տարոն ջան, սիրուն չի» սցենարի մեջ տեղավորվելով. «Բայց որերորդ անգամ  ինքը հնարք է կիրառում եւ ինքն էլ մնում է հնարքի տակ: Մասնավորապես, Իշխան Զաքարյանի զեկույցը պառլամենտ բերելու միջոցառումը իշխանության կողմից իբր թե ժողովրդավարության, իբր թե մեղավորներին պատժելու ակցիա էր, որը մտածում էին սուսուփուս, հանգիստ կանցնի, ոչ մի հետեւանք չի լինի: Բայց իրենց սպասածից լրիվ ուրիշ երեւույթ ստացվեց: Մասնավորապես, ՀԱԿ-ի պառլամենտում լինելու պարագայում շատ արագ՝ ձնագնդի նման զեկույցը տարածվեց, հասարակական դարձավ, քաղաքական դարձավ եւ սկսեց բացվել մի նոր երեւույթ, որը մինչ այդ պառլամենտում չէր եղել: Այդ ամբողջ հանցագործությունների, գողությունների, թաքնված գործարքների ամբողջականությունը դարձավ բոլորի սեփականությունը: Դրանից սկսեց հասարակությունն ակտիվանալ, հնարքը չաշխատեց, հնարքն իրենց դեմ աշխատեց»:

Արամ Մանուկյանը նաեւ մի հայտարարություն արեց՝ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի հետ կապված. «Այն ինֆորմացիան, որ Տիգրան Սարգսյանի մասին տպվեց, իշխանական բլոկից է եկել: Իշխանության տարբեր ճյուղեր տարբեր նյութեր են բացահայտում՝ դատախազություններով, դատարաններով, հ/կ-ներով, արտասահմանյան դրսի քաղաքական ուժերով: Թիմի թուլությունից  թիմը սկսել է ինքն իր դեմ պայքարել ու ինքն իր դեմ աշխատել»:

Արամ Մանուկյանը վստահ է, որ 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող շարժման մեջ էլ իշխանությունը ներդրել էր բավականին մարդիկ, որպեսզի իրավիճակը վերահսկելի դարձներ:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031