Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն իրականացնում է բանկերի գնահատում՝ միջազգային պարտատոմսեր վաճարելու նպատակով

Հուլիս 26,2013 16:13

Amerikayidzayn.com «Հայաստանի Հանրապետությունը, որի վարկային վարկանիշը «Baa2» է՝ ըստ «Մուդիզ» վարկանիշային կազմակերպության, իսկ ըստ «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպության «BB-» է, ներկայացրել է դիմում՝ միջազգային պարտատոմսերի շուկա մուտք գործելու համար»:

Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը, որի համաձայն Երևանում բանկերի ղեկավարները ցանկանում են, որպեսզի երկրի կառավարությունը ստանա այս շուկան մուտք գործելու իրավունք:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այս տարվա մայիսին ներկայացրել էր պետության կողմից «Եվրոբոնդեր» թողարկելու միջոցով 500 միլիոն դոլար ձեռք բերելու մասին ծրագրերը:

Հայաստանի կառավարությունը նախատեսում է օգտագործել «Եվրոբոնդերի» վաճառքից ստացված գումարը Ռուսաստանի կողմից 2009 թվականին ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով 500 միլիոն դոլար ծավալով ստացված վարկի հետվճարման նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031