Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից տեղափոխվածը՝ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է

Հուլիս 26,2013 15:44

ՀՀ ոստիկանության համաձայն՝ հուլիսի 25-ին, ժամը 01.50-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոմա անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից  բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Վահան  Հովհաննիսյանին:

Նույն օրը, ժամը 02.45-ի սահմաններում, Վ. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով,  հիվանդանոցում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հեծանվով երթեւեկող անհայտ անձը գնդակահարել է տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին:

Վահան Հովհաննիսյանի հարազատների փոխանցմամբ, նա մեքենայով հասել է Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի հատված, որտեղ վեճ է ծագել մի հեծանվորդի հետ: Վերջինս նստել է տաքսին, ապա քիչ անց դուրս եկել եւ փախուստի դիմել: Վահան Հովհաննիսյանը եւս դուրս է եկել մեքենայից եւ ընկել:

Ժամանած շտապօգնությունը վարորդին տեղափոխել է 2իվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ժամը 3-ի սահմաններում Հովհաննիսյանը մահացել է: Նրա մարմնից դուրս են բերել «ՏՕԶ» տեսակի հրազենի գնդակ: Չարագործը կրակել էր վարորդի որովայնին:

Ոչ հրազենն է հայտնաբերվել, ոչ էլ հեծանվորդը:  Սպանվածի մահվան վկայականում դատաբժշկի տված եզրակացության համաձայն, Վահան Հովհաննիսյանը ստացել է որովայնի թափանցող հրազենային գնդակային վիրավորում, աղիների վնասում, միջընդերային անոթների վնասում, հեմորագիկ շոկ: Սպանվածը ամուսնացած էր, ուներ 7 եւ 2 տարեկան դուստրեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031