Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Ղազարյան. «Երբ որ քաղաքապետարանը պայքարում էր իր 50 դրամի համար, մենք պայքարում էինք՝ մեր արժանապատվությունը չարժեզրկելու համար»

Հուլիս 26,2013 15:10

Այսօր «Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը և «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը անդրադարձան մի շարք խնդիրների:
Պետրոս Ղազարյանն ասաց. «Եթե չեմ սխալվում 2006 թվականից նորմատիվներ կան, որ պետք է լինի հանգստի սենյակ, սնվելու սենյակ բուժ սպասարկում և այլն, 2006 թվականից դրանք կան, բայց ոչ մի նորմ չի գործում: Որևէ մեկը պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ այդ նորմերը չեն գործում Հայաստանում: Ինձ համար զարմանալի է, որ քաղաքապետը կանչում է, ըստ էության, իր կուսակցության անդամներին՝ համալսարանների ուսխորհրդների նախագահներին և քննարկում է երիտասարդության հարցերը. Ինքը չգիտի, որ այդ ուսխորհուրդները վաղուց, ոչ մի երիտասարդության կարծիք չեն ներկայացնում, նրանք կազմում եմ իրենց կուսակցության բջիջը: Դուք միտինգ անող երեխեքի մեջ տեսեք քանի՜ ուսխորհրդի անդամ կա: Ինչո՞ւ պետք է վեց օր քաղաքը խառնվի իրար, որ կառավարությունը նոր նկատի, որ մի բան էն չի: Քանի՞ օր պետք է միտինգ անեին մարդիկ, քանի՞ օր պետք է մենք քշեինք»:
Ըստ Պետրոսի՝ վարորդ լինելը տաժանակիր աշխատանք է. «Ես ամենաշատը քշել եմ վեցը ժամ օրը, ուղղակի քամվել էինք մենք, ընդ որում, մենք չենք քշում գազելներ, քշում ենք մեր հարմարավետ մեքենաները: Դա սարսափելի ծանր աշխատանք է: Դուք պատկերացնու՞մ եք էդ մարդիկ 12-14 ժամ քշում են, էդքան քշելուց հետո մարդը դառնում է զոմբի: Նա չի կարող գնա տուն իր կնոջը սիրի, նա չի կարող իր երեխաներով զբաղվի, նա չի կարող հետաքրքրություններ ունենա, նա չի կարող ապրի: Դա ճորտական աշխատանք ա: Երբ որ քաղաքապետարանը պայքարում էր իր 50 դրամի համար մենք պայքարում էինք՝ մեր արժանապատվությունը չարժեզրկելու համար: Էս շարժման հետաքրքիրն այն էր, որ բոլորը խուսափում էին քաղաքականացնելուց, որովհետև քաղաքականացնել նշանակում է ձախողվել»:
Իսկ փոխհատուցման համար հեռուստամեկնաբանը նշեց. «Ի՜նչ է նշանակում որոշում ընդունել, փողերն հավաքել և որոշումը նոր 4 օր հետո հրապարակել: Նման բան աշխարհում գոյություն չունի: Այսինքն՝ 4 օր չկա հրամանը հրապարակված, չկա որոշում՝ աքսիոմա է: Հիմա 4 օր մեզնից առանց ապօրինի ձևով են հավաքել, ո՞վ է դրա համար պատասխանատու: Էժեն Իոնեսկոն, ով աբսուրդի թատրոնի հիմնադիրներից է, նա իր գրածները կճղեր կթափեր, եթե տեսներ՝ այստեղ ինչ է կատարվում: Դուք պատկերացնում եք քաղաքապետը ընդունում է ամենակարևոր որոշումներից մեկը, իր իսկ ասելով, ամենածանր որոշումներից մեկը ու չի խորհրդակցում ավագանու հետ: Չնայած հանրապետական ավագանու հետ ես էլ բան չէի քննարկի»:
Ալեն Սիմոնյանն էլ խոսեց ակցիայի ապագայի մասին. «Գինը չի կարող լինել 100 դրամից բարձր, տարբեր սակագների մասին խոսակցություններ են պտտվում, անձամբ ես կոչ եմ անելու, երբ որ հայտարարվեց , օրինակ՝ 130 դրամ, ես կոչ եմ անելու, որ մենք պահանջով հանդես գանք, որ գինը լինի 80 դրամ: Այսինքն` եթե իրենք գնան սակարկումների, ապա մենք էլ կգնանք: Գինը պետք է մնա 100 դրամ ու դեռ պետք է հասկանալ այդ 100 դրամը արդարացված է, թե ոչ: Եթե հաշվարկ են կատարում նրանք օրենքով իրավունք չունեն հաշվելու ոչ նստողի տեղը, այն հաշվարկը, որը հրապարակվել է չի ներառում իր մեջ ավտոբուսների վրա տեղադրված գովազդի գինը: Սա ուղղակի ավանդույթ դարձավ մարդկանց տեղափոխելը, դեռ մեքենայիս վրայից չեմ հանել 150 դրամը վրան խաչ քաշած և շարունակելու եմ մարդկանց տեղափոխել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031