«Մենք պետք է շնորհավորենք միմյանց այն քաղաքացիական հասարակության համար, որ ունենք: Մեր ջահելները կարողացան ստիպել, որ քաղաքապետն իր որոշումը փոխի, ինչը ես համարում եմ մեծ նվաճում, որը ձեռք բերվեց այդ երիտասարդների ինքնաբուխ համախմբվածության շնորհիվ»,- Այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ՝ Արշակ Սադոյանը, խոսելով տրանսպորտի գնի թանկացման դեմ պայթաքուղ, ակցիա անող երիտասարդների մասին:
Սադոյանի խոսքով`այն ինչ կատարվեց հուլիս ամսին, կարելի է ասել թեժ էր, ու եթե երիտասարդները հասան հաջողության, սա իսկապես նշանակում է, որ մեզ համար թեժ ամառ էր:
«Սա քաղաքացիական անհնազանդության կլասիկ կոչ էր, հոյակապ մեխանիզմ, այն աստիճանի, որ ես մտածում էի, կմտնեն տրանսպորտ ու ոչ թե 150 դրամը կվճարեն, այլ կվերցնեն վարորդից ու կիջնեն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ