Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքի վաճառքը` սրիկայության դրսեւորում

Հուլիս 26,2013 14:38

Այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը խոսեց  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքի, եւ տարածաշրջանում դրա հետեւանքների, ռուս-հայկական հարաբերությունների սառեցման վտանգի մասին:

«Ռուս-հայկական հարաբերություններում ոչ թե սառեցում է նկատվում, այլ` հստակեցում, ճշտում, այսինքն` թե ովքեր են այսօր ղեկավարում: Ղեկավարները միշտ էլ հակադրվել ժողովրդի մեծամասնության կարծիքին: Ես հարց եմ բարձրացնում, ինչու օրինակ ոչ մեկ չի խոսում այն մասին, թե այդ զենքի առեւտրից ինչքան ատկատ է գնում ռուս ղեկավարությանը: Այս հարցի մեջ արդյոք երրորդական կամ չորրորդակա՞ն չէ՝ Հայաստանը Եվրասիական ուղղությո՞ւն է ընտրում, թե՞ մյուսը: Եվ ի վերջո մեզ էլ են առաջարկում զենք գնել: Այստեղ հարց է ծագում, արդյոք մեզ հետեւողականորեն չեն տանում դեպի պատերազմի»,- նշեց Սադոյանը, որի խոսքով ՝մարդասպանությունը, պատերազմ հրահրելը դարձել է բիզնես ու այսօր այդ խնդիրներին լուրջ չվերաբերվելն ու ուշադրությունը շեղել աշխարհաքաղաքական կողմը` սխալ է:

Սադոյանը գտնում է, որ եթե Հայաստանում օֆշորային գոտիների, ատկատների եւ այլնի մասին ենք խոսում, իսկ ինչում որեւէ մեկը չի մտածում,  թե Ռուսաստանին այդ փողերը որտեղից է գալիս`«Ասեմ` զենք վաճառելուց: Խնդիր է դրված, թե ոնց անել, որ Հայաստան-Ադրբեջան պատերազմը նորից սկսվի: Սրիկայության դրսեւորում է, եվրոպական ոչ մի երկիր զենքի վաճառքը չի վերածում բիզնեսի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ says:

    Անհասկանալի պատճառով մոռացության է տրվել, որ ԱՄՆ-ը կտրականապես հրաժարվում է զենք վաճառել Ադրբեջանին: Մի՞թե սա կարևոր հանգամանք չե:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031