Լրահոս
Օրվա լրահոսը

Իրատեսություն… եւ անդին

Հուլիս 26,2013 14:40

Իսկապես տարօրինակ է աշխարհը. մարդիկ իրար հետ կռվում, վիճում են, վարկաբեկում իրար, այնինչ, իրական պատերազմը նյութի, իրերի համար է:  Եվ տպավորություն կա, որ անիմաստ է օրենքներից խոսել այն մարդկանց ներկայությամբ, որոնց գրպանները լցված են դոլարով, իսկ թիկնապահների գոտիներում դաշյուն կա պահված…

Սրճարանում նստած՝ նայելով արդեն երկրորդ սուրճի բաժակին՝ մտածում էի ես, գուցե վերհիշում էի, չգիտեմ: Չգիտեմ նաեւ, թե ինչու հիշեցի օլիգարխիա (oligarkhia) բառի ծագումը, որը հունարենում նշանակում է փոքր խմբի իշխանություն, իսկ ժամանակակից Ամերիկայում նշանակում է մարդկանց փոքր խումբ, որը մեծ ազդեցություն ունի կառավարության վրա: Իսկ իմ դիմաց նստած Համլետ ընկերս մտահոգ՝ տագնապով շարունակում էր իր խոսքը. ի՞նչ ենք անում մենք, երկատում ենք ազգը, կիսում ենք, որ նորեն կիսենք, դարձյալ կիսենք, կարծես ձգտում ենք հասնել անվերջ փոքրին, այնինչ պետք է հակառակն անել, պետք է հավաքվել ու ամբողջանալ:

Չի բացառվում, որ ես լավատես երազող եմ, բայց Համլետ իմ ընկերը ինձ համառորեն մղում էր, ուղղորդում՝ տեսնելու մեր իրական կյանքը, եւ համառորեն պնդում էր, որ չարիքի փոքրագույնը չի լինում, եթե չարը կա, այն միշտ էլ մեծ է: Ուստի պետք է չարի դեմն առնել, որպեսզի երկիրն ու ազգը ամբողջանան՝ դառնալով մի հոգի ու մի մարմին: Եվ միակ ճանապարհը ցեղի ամբողջականությունն է, որը կարող է հաստատել ու ձեւակերել ազգի նպատակներն ու դեմքը եւ ներշնչել այն հեռանկարը, որին հազարամյակներով ձգտել ենք մենք:

Այդպես գրեթե դատարկ սրճարանում նստած՝ Համլետը, Ռուբենը եւ ես զրուցում էինք, եւ մեր մտահոգությունը նույնն էր: Երեքս էլ զզվում էինք գոյատեւել գետնաքարշ բառից եւ մի ուրիշ բան էինք փնտրում՝ մի ապրեցնող խոսք…… անցնել իրատեսականից անդին եւ նախապատրաստել նոր սերնդի հերոսին, ով օլիգարխը չէ հաստատ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բրուտոս says:

    Դուք շատ «ճկուն» եք՝ ցանկացած երաժշտության տակ կարող եք պարել՝ ոչ երանի ձեզ:

  2. Սամվել Ա. says:

    Կոֆեդ խմի, ջանը՜ ՞մ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031