Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուլիսյան նորություններ՝ Jethro Tull-ից

Հուլիս 26,2013 13:53

Հուլիսի սկզբին նոր տեսքով ու ձեւով վերագործարկվեց Jethro Tull խմբի պաշտոնական ինտերնետային կայքը: Այդ կապակցությամբ կայքում տեղադրվել էր խմբի առաջատար Իեն Անդերսոնի ուղերձը, որում նա, իրեն բնորոշ հումորով, մանրամասն պատմում է խմբի ներկայիս գործունեության, ինչպես նաեւ գալիք նոր թողարկումների մասին: Մասնավորապես, Jethro Tull-ի երկրպագուներին կուրախացնի լուրն այն մասին, որ լույս է տեսել 4 DVD-ից բաղկացած համերգային տեսանյութերի հավաքածուն: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ Իեն Անդերսոնն աշխատում է նոր ձայնասկավառակի վրա, որը նախատեսվում է թողարկել 2014-ի գարնանը: Բացի այդ,  սպասվում է հին ձայնասկավառակների stereo եւ 5.1 Surround նորացված տարբերակների թողարկումը:           Իեն Անդերսոնն ասում է. «Արդեն հասանելի է Eagle Vision-ի կողմից թողարված Jethro Tull-ի Around The World Live 4 DVD-ից բաղկացած հավաքածուն: Այն ներառում է համերգներ եւ ելույթներ 1970-2005 ժամանակահատվածից: Ավելի քան 6 ժամ տեւողությամբ նյութ: Հոկտեմբերին լույս կտեսնի Սթիվեն Ուիլսոնի կողմից ռեմասթերինգի ենթարկված stereo եւ 5.1 surround տարբերակը: 2014-ի սկզբին կթողարկվեն նաեւ A Passion Play-ի եւ Chateau D’Isaster Tapes ռեմիքսած եւ ռեմասթերինգի ենթարկած stereo եւ 5.1 surround տարբերակները (ինչը նույնպես արվել է Սթիվեն Ուիլսոնի կողմից)»: Ուղերձում Իեն Անդերսոնն անդրադառնում է նաեւ բրիտանական EMI խոշորագույն երաժշտական ընկերության (որը հանդիսանում էր Jethro Tull-ի երաժշտությունը թողարկող ընկերությունը) վաճառքին: Հիշեցնենք, որ EMI-ը, որը մտնում էր այսպես կոչված երաժշտական ընկերությունների «մեծ քառյակի» մեջ,  գնվեց «քառյակի» այլ անդամ Universal Music Group-ի կողմից, որն, իր հերթին, վաճառեց նախկին EMI-ին պատկանող լեյբլների մի մասը «քառյակի» եւս մի անդամ Warner Music Group-ին: Այսպիսով, «քառյակն» այժմ դարձավ «եռյակ», եւ դրա մեջ են մտնում Universal Music Group-ը, Warner Music Group-ը եւ Sony/BMG-ն:      Այս կապակցությամբ Իեն Անդերսոնը գրում է. «Ցավոք, ավելի քան 50 տարի անկյունաքարային ռոք եւ փոփ ձայնագրություններ թողարկելուց հետո, EMI-ը` այդ հսկա բրիտանական ընկերությունն անցնում է մի կողմից Universal Music Group-ին, իսկ մյուսից` Warner Music Group-ին: Jethro Tull-ի ողջ երաժշտական կատալոգը Chrysalis եւ Parlophone լեյբլների մյուս երաժիշտների հետ միասին կանցնի Warner Music Group-ի կողմը: Սա բավական հեգնական է ու ժամանակին, քանի որ երբ Jethro Tull-ը սկսեց իր ձայնագրվող արտիստի կարիերան Հյուսիսային Ամերիկայում 1968-1969 թվականներին, մենք պայմանագիր էինք կնքել Reprise Records-ի հետ, որը հանդիսանում էր Warner Music Group-ի Ֆրենկ Սինատրայի մասնաճյուղը»: Երկրպագուների համար, անկասկած, ամենաուրախալին նոր ձայնասկավառակի մասին լուրն էր: Իեն Անդերսոնն անդրադարձել է նրան, թե ինչ տեսակի կլինի նոր ձայնասկավառակը` երաժշտական առումով. «Այն ավելի ագրեսիվ ոճով է արված, քան Thick As A Brick 2-ը: Շատ ավելի քիչ ակուստիկ կիթառ իմ կողմից, ավելի շատ ֆլեյտա եւ ծանր կիթառային ձայներ: Ֆոլք-պրոգ-մետալ, կարելի է ասել, եթե դուք անձնուրացորեն փնտրում եք նկարագրական տերմին: Այնտեղ կա մեծ քանակով դինամիկա եւ փոփոխվող տեմպեր, եւ ստեղնային ձայներ՝ ամբողջ 55 րոպեների ընթացքում: Սակայն, քանի որ ես դեմո ձայնագրություններն արել եմ ակուստիկ կիթառով Բարբադոսի հյուրանոցային համարում, այն հիմա այնքան էլ այդպիսի տեսք չունի: Բայց վստահեք ինձ: Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ անում»:

Հայկական ռոք ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031