Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում անգործունակ հաշմանդամը պաշտպանված չէ

Հուլիս 26,2013 13:36

«Հույսի օջախ» հասարակական կազմակերպությունը Counterpart ընկերության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ ուսումնասիրել է անգործունակ անձանց խնամակալների նշանակման անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման գործընթացն ու տխուր եզրահանգումների եկել:

Ըստ կազմակերպության, առողջ երեխան եւ հաշմանդամ, անգործունակ երեխան չեն կարող նույն կարիքներն ու պահանջներն ունենալ: Ի ծնե հաշմանդամին սովորաբար խնամում է ծնողներից մեկը, որը 35-40 տարեկանում արդեն ձեռք են բերում լուրջ հիվանդություններ: Ըստ կազմակերպության ուսումնասիրության, խնամակալ դառնալու համար քաղաքացին մինչեւ 10 հաստատություն է անցնում՝ գործընթացը տեւում է 0,5-1 տարի: Ի հավելումն, խնամակալը որեւէ վարձատրություն չի ստանում: «Հույսի օջախն» առաջարկում է խնամակալ դառնալու գործընթացը իրականացնել «Մեկ պատուհանի» սկզբունքով եւ խնամակալին վարձատրել: Եղել են դեպքեր, երբ խնամակալ քույրը սպանել է անգործունակ քրոջը, որ տիրանա բնակարանին: Կամ խնամակալ եղբայրը մեկնել է արտագնա աշխատանքի, հարազատները անգործունակ եղբորը հիվանդանոց են տարել եւ տունը վարձով տվել: Կամ գյուղում ապրող անգործունակի ստացած պետական թոշակով կարող են գնել սերմնացու, պարարտանյութ, բայց հենց անգործունակի համար՝ ոչինչ: Ու պետությունը չի վերահսկում այս ամենը:
«Հույսի օջախ» կազմակերպությունում վստահ են, որ խնամակալ դառնալու եւ աշխատելու հարցում վերահսկողության բացակայությունը ամենալուրջ խնդիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031