Մոսկվայում ապրում են մեր հայրենակիցներ Սմբատ Կարախանյանն ու Արբակ Խաչատրյանը, որոնք գուցե շատ հարցերում տարբեր են, բայց նման են նրանով, որ երբեմն մեր իշխանավորների եւ օլիգարխների մասին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում: Սուբյեկտիվորեն հակված եմ այդ տեղեկություններին հավատալ, նրանցից ամեն ինչ սպասելի է, սակայն այդ կոմպրոմատների փաստաթղթային հաստատում ստանալը շատ դժվար է, իսկ հիշյալ անձինք էլ դա չեն ներկայացնում: Ճիշտն ասած, ինձ վրա այդ գործիչները կիսակագեբեշնիկի, կիսաբիզնեսմենի, կիսալոբբիստի տպավորություն են թողնում: Համենայնդեպս, իրենք իրենց շուրջը ինչ-որ առեղծվածային շղարշ են ստեղծում՝ գրեթե ոտքով են բացում Պուտինի աշխատասենյակի դուռը, կարող են ՌԴ նախագահի մոտ տանել հայաստանյան ցանկացած գործչի եւ երեքով քննարկել մեր երկրի ապագան, այդ թվում նաեւ այն հարցը, թե ում է Պուտինը նշանակելու ՀՀ նախագահ: Չգիտեմ, գուցե այդ տղաներն իսկապես այդքան ազդեցիկ են եւ այդքան շատ բան գիտեն, բայց այդ դեպքում, եթե նրանք իրոք մտահոգված են Հայաստանի ներկայիս, մեղմ ասած, ոչ այնքան փայլուն վիճակով, ապա, կարծում եմ, նրանք պետք է փոքր-ինչ թուլացնեն գաղտնապահական-լրտեսական ոճը եւ որոշ բաներ ասեն ուղիղ տեքստով՝ դրանով իսկ մեծ ծառայութուն մատուցելով հայրենիքին:
Մասնավորապես, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները շատ են գողանում, մեծ հարստություններ են դիզել եւ այդ հարստությունները պահում են արտասահմանյան բանկերում: Բայց դա, պարզ ասենք, էքսկլյուզիվ տեղեկատվություն չէ, դա մենք առանց Արբակի էլ գիտենք: Այ, եթե նա ասեր, թե ով ինչպես է գողանում եւ որ բանկերում է փողերը պահում, դա մեծ ներդրում կլիներ մեր երկրի առողջացման հարցում: (Առայժմ հայտնի է միայն կիպրոսյան օֆշորի մասին, բայց դա «Հետքի» մեր գործընկերների շնորհքն է): Օրինակ՝ ասվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի: Մեր՝ լայն կապեր ունեցող հայրենակիցները գիտե՞ն, թե ինչպես է նա այդ փողերը ձեռք բերել եւ ինչ տեսքով են այդ ակտիվները: Եթե գիտեն, թող ասեն՝ գաղտնապահություն խաղալն այստեղ վնասակար է:
…Տարիներ առաջ մի ծանոթ ունեի, կարծեմ, ներկա կամ նախկին «կագեբեշնիկ» էր (անունը դնենք Պողոս): Նա սիրում էր ինքն իր հետ հարցազրույցներ անել եւ հետո առաջարկել դա որպես «Առավոտի»՝ նրա հետ հարցազրույց: Մոտավորապես այսպես. «Առավոտը» հետաքրքրվեց Պողոսից,- ինքն իր մասին գրում էր Պողոսը,- արդյոք Օբաման սուզանավով հասե՞լ է Կասպից ծով եւ գաղտնի հանդիպում անցկացրել Ալիեւի հետ: Պողոսը,- գրում էր Պողոսը,- ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրը»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գտնում եմ, որ մեզ պետք չի թեկուզ մտովի Մոսկվա տանել, մենք պիտի մեր հարցերը այստեղ
լուծենք: Ես ջարդող-փշրողների շերտից չեմ ինձ համարում: Չգիտեմ 100 է ճիշտ թե 150 դրամը,
սակայն մեկ-երկու տարի առաջ բավականին մանրամասն տեղեկացել էի թե ինչ պայմաններում
են վարորդները ավտոբուս վարում, ինչպիսի անհեթեթ վիճակում էր այդ տնտեսության ( գծերի )
ֆինանսական և ոչ միայն ֆինանսական գործունեությունը:
Գտնում եմ, որ քայլը կառավարությանն է հասել, պարզել է պետք անցյալի/ներկայի վիճակը և
անել գործնական հետևություններ, եթե այդ ամենը տեղի ունենա նաև հրապարակայնորեն, ապա
դրանից կտուժի միայն մութ գործարքներով շահող շերտը և բացի իրենցից ոչ մեկին ցավ չի
պատճառի:
Կարծում եմ երբեք էլ կարևոր չի իմանանք ու չենք էլ իմանալու թե ով և ինչպես է կրեմլում դռներ
բացում:
Վարկաբեկող նյութերը (компроматы), որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական (հետապնդմանը) գործի բացմանը, պետք է ձեռք բերի (գտնի) դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը: Նրանք դրա համար աշխատավարձ են ստանում: Նյութերը, անհրաժեշտության դեպքում, վաճառվում են կամ շուկայում, կամ էլ աճուրդով, եւ ունեն իրենց գինը: Օրինակ, որքա՞ն կարող է արժենալ վարկաբեկող նյութը (компромат), որտեղ գողացվել է 70 դրամ եւ գումարած 430 դրամ որպես վնաս: Հավանաբար կե՞սը:
Քանի դեռ Հայաստանում կահույքի (աթոռների, բազկաթոռների, գահերի) գինը կայուն է, կարող եք չմտածել տրամվայի նստարանների մասին:
ես որպես հայ մարդ ուղղակի երջանիկ եմ, որ մեր երիտասարդներն այդքան ակտիվ են… Մեզ ոչ մի ալիգարխ չի կարող նեղել , եթե մենք միշտ մեր մահակն* պահենք իրենց գլխավերևում…
մահակն* ասելով նկատի ունեմ որպես հակակշիռ այս իրավիճակի համար…
Совет по национальной безопасности (доклад Россия)
Олигархи задают образцы нигилистического отношения к государству, стимулируют противоправную активность в хозяйственной жизни. Они последовательно противостоят установлению равных для всех правил ведения бизнеса, широко используют свое влияние в государственных органах, открыто попирают легальные нормы, являются основными источниками коррупции.
Ամեն ազգ արժանի է իր թշնամուն։ Ինչքան ուժեղ է թշնամիդ, այնքան պատիվդ բարձր է։ Ուժեղին պարտվելը նույնիսկ պատվաբեր է, եթե լիովին տրվել ես հաղթանակին, այդ ժամանակ շատ բան ես սովորում քո թշնամուց։ Այնպես որ, լավ թշնամին լավ ընկերոջից պակաս արժեք չունի։ Այն սրբերը, որոնք կարծում են, թե իրենք թշնամի չունեն, թշնամին նրանց ունի։ Մարմնավաճառի ու կաշառակեր պետպաշտոնյայի միջեւ նմանութուն կա՝ մեկը մարմինն է փողի վերածում, մյուսը՝ պաշտոնը, մեկը սեփական հոգին է քանդում, մյուսը՝ սեփական պետութունը։ Եթե սրանք են մեր թշնամիները՝ կարդա առաջին նախադասութունը։ ։)
Ինչքան շուտ հաղթենք մեր հոգիներում այս թեթեւաբարո երեւույթներին, այնքան ավելի շուտ կունենանք իսկական որակով թշնամիներ, իսկ սրբերի մասին արդեն գրել եմ։
Ես խմբագրի հետ համաձայն չեմ երկու հարցում.Սմբատ Կարախանյանն ու Արբակ Խաչատրյանը մեր հայրենակիցները չեն, նրանք պարզապես հայկական ծագում ունեն: Նրանց հայրենիքը Ռուսաստանն է: Երկրորդ՝ իմ կարծիքով նրանք ոչ թե «կիսակագեբեշնիկ» են, այլ ամենաիսկական կագեբեշնիկ (ФСБ):
Հուսով եմ, որ Քոչարյանը հուշեր կգրի «Կայծեր-2» կամ «Խաչագողի հիշատակարանը-2» վերնագրով: Կպատմի, թե ինչպես «Նաիրիտ»-ը որպես գրավ դրեցին Միջպետական բանկին, թե ինչպես լեհական դատարկ «Սամեքս» ֆիրման արագ տեմպերով Անգլիայում բացեց մեկօրյա «Rhinoville Property Limited»- ը (փող լվալու համար), թե ինչպես ամերիկյան փուչ «Ինթերթեքս»-ը եւ ռուսական մանրապճեղ «Եվրոգազ»-ը եղբայրացան: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես այդ օտարերկրյա փուչ ֆիրմաները գրավ դնելով հայկական պետության սեփականությունը, վարկ ստացան Միջպետական բանկից եւ խժռեցին. Իսկ վերջում կգրի՝. «Դե՛, ժողովու՛րդ, վերադարե՛ք պետության պարտքերը»:
Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հուշեր գրի՝ Հայաստանի աշխատավոր ժողովուրդը չի հերիքի պետական պարտքերը վերադարձնելու համար: