Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Սա դեռ սկիզբն է»

Հուլիս 26,2013 13:18

Տարոն Մարգարյանի որոշումը`ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին, կարելի՞ է համարել իշխանության առաջին պարտությունը: Aravot.am-ի հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դա պետք է դիտարկել այդ հարթության վրա, որպես իշխանության պարտություն. «Բայց ես ավելի կարեւորում եմ, որ մեր քաղաքացիական հասարակությունը, մեր քաղաքացիները կարողացան կազմակերպվել եւ շատ կարեւոր հաղթանակ տարան այն իշխանության դեմ, որը առաջնորդվում էր «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, որը տասնամյակների պարտություն ունի»:

Ռուբեն Հակոբյանին ոգեւորում է նաեւ այն, որ կյանքում կայացած, հասարակության մեջ արդեն որոշակի հեղինակություն ունեցող մարդիկ, ովքեր վաղուց արդեն չեն երթեւեկում հասարակական տրանսպորտով, նույնպես հայտ ներկայացրեցին, որ անտարբեր չեն մեր պետության ճակատագրի նկատմամբ: Մեր զրուցակցի համոզմամբ նաեւ այդ մարդկանց ակտիվությունն այդ պայքարում ապահովեց հաջողությունը:

«Ես կարծում եմ, դրվում է մի շատ կարեւոր գործընթացի սկիզբ: Այն, ինչ կատարվեց դա սկիզբն է: Ուղեվարձի հետ կապված այս հարցը, կարծում եմ, ունենալու է շարունակություն, ինչը ես ողջունում եմ»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Նա կարծում է, որ ստեղծվեց հրաշալի համադրում`մի կողմից քաղաքացիական ակտիվ հասարակությունը, մյուս կողմից ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի, շոուբիզնեսի, հայտնի լրագրողների ընդգրկմամբ, ինչը ապահովեց համընդհանուր հաղթանակը: «Այսպիսով` ցույց տրվեց, որ հաղթանակի կարելի է հասնել, եթե որեւէ հարցի շուրջ համախմբումն այդ ձեւաչափերի մեջ է ընդգրկվում»,-գտնում է պարոն Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    …Հաղթեցին, որովհետև երիտասարդության մեջ լիդերության մարմաջով տառապող չկար, սկսած գործը մինչև վերջ տանելու անկողմնակալ ու ազնիվ ձգտում կար:Ամբիցիաներ ու միմյանց երեսին ցեխ շպրտելու, մեկը մյուսին նվաստացնելու ցանկություն չկար:Ինչ-որ մեկին դուր գալու խնդիր չկար: Համախմբվածությունն երիտասարդությանը վերջնական հաղթանակի հասցրեց:Դա սոցիալա կան կայծ էր, որը, մի փոքր պահպանելու դեպում, անպայման բոցի կվերածվի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031