Հուլիսի 25-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ և հայտարարել, որ նույն օրը, ժամը 01.30-ին, Երևանի Արտաշիսյան և Արագածի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն