Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պահանջում են տրանսպորտը 6 օր դարձնել 50 դրամ, որ քաղաքացիներին փոխհատուցվի պատճառված վնասը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 26,2013 12:55
PrevPhoto
NextPhoto

Մոտ կես ժամ է՝ Երեւանի քաղաքապետարանի առաջ հարյուրավոր երիտասարդներ, որոնց միացել են նաեւ քաղաքացիներ, բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը այն բանի համար, որ 5-6 օր շարունակ քաղաքացիներից 150 դրամ ուղեվարձ է շորթվել:

«Տարոն, սիրուն չէ», «Ավելի լավ գծատեր», «Ավան», «Հարգելի հայեր, միացեք երիտասարդական շարժմանը» պաստառներով երիտասարդները պահանջում են նաեւ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը, ասելով, որ Հենրիկ Նավասարդյանը տրանսպորտի ուղեվարձը թանկացնելով, իր ընտանեկան շահն է հետապնդել: Երիտասարդներին պատ կազմած ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ քաղաքապետարանի աստիճաններին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատճառաբանում էր, որ ակտիվիստները խանգարում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը եւ որ այս մասին բողոքը ստացել են հենց քաղաքապետարանի աշխատողներից:

Երիտասարդներից մեկի հարցին՝ իսկ քաղաքապետարանից դեռ երբեւէ բողոք չի՞ ներկայացվել, որ փողոցի ավտոմեքենաների ազդանշանները եւ ձայները խանգարում են իրենց աշխատանքին, պարոն Օսիպյանը պատասխանեց, թե դա ճանապարհային ոստիկանության գործն է:

Երիտասարդները բարձրախոսով դիմելով ոստիկաններին, կոչ էին անում հետ քաշվել եւ թույլատրել, որ մարդիկ կանգնեն ոչ թե գազոններին, այլ աստիճաններին՝ իրենց պահանջները ընթերցելու համար:

Որոշ երիտասարդներ, այնուամենայնիվ, կարողացան հաղթահարել ոստիկանների պատնեշը եւ մոտենալ քաղաքապետարանի աստիճաններին:

Ո՞վ պետք է փոխհատուցի քաղաքացիներից շորթած 50 դրամները՝ բարձրախոսով հարցնում էին քաղաքապետին: Նրանց մոտ 10-ի հասնող պահանջներից մեկն էլ այն է, որ 6-7 օր հասարակական տրանսպորտը երթեւեկի 50 դրամով, որպեսզի փոխհատուցվի քաղաքացիներին պատճառված վնասները:

Այս պահին ակցիան շարունակվում է, ակտիվիստները բղավում են՝ Տարոն, հեռացիր եւ պահանջում են Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի հրաժարականները:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031