Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարի հրամանի վերաբերյալ

Հուլիս 26,2013 12:39

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը 2013թ. հու¬լիսի 11-ին հրաման է արձակել՝ № 949 Ա/Ք, որի հիման վրա ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեն հրավեր է կատարել մասնակցել՝ «Գիտական և գի¬տա¬տեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջա¬նակ¬ներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմա¬ների հայ¬տերի մրցույթին»։

Սույն «հրավերում» մասնավորապես գրված է.
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գոր¬ծու¬նեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում, հա¬մա¬ֆի¬նանսավորման սկզբունքով, գիտության բոլոր բնագավառների մասնագիտու¬թյուններով (հավելված №1), կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտա¬կան և գիտա¬տեխ¬նիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 16 ամիս ժամկետով առավելագույնը 25 միլիոն դրամ կազմող դրամաշնորհներ կտրա¬մադրվի 5-7 (հասա¬րա¬կական գիտությունների, հայագիտության և հումանիտար գի¬տու¬թյունների բնագա¬վառ¬ների դեպքում՝ 3-5) անձից բաղկացած հետազոտական խմբերի (այսուհետ՝ խումբ) նա¬խա¬ձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաներին (նախագծերին)։
«Հրավերի» IX բաժնից՝ «Ֆինանսական նախահաշիվ» ձևից պարզ է դառնում, որ գիտական և գիտատեխնիկական հետազոտությունները պետք է կատարվեն 2013 և 2014 թվականների 16 ամիսների ընթացքում, այսինքն`  ամիս 2013թ. և 12 ամիս՝ 2014թ.։ Այժմ տեսնենք, թե ինչպե՞ս կստացվեն դրանք, ավելի ստույգ՝ հնարավոր կլինի՞ արդյոք 2013թ.-ին աշխատել 4 ամիս, թե՞ ոչ։
«Հրավերի» 22-րդ կետում գրված է՝ «Հայտերը բացվում են Մրցույթի մասին հայ¬տարարության հրապարակման օրվանից հետո 30 օրացուցային օրերը լրանալուն հա¬ջորդող առաջին աշխատանքային օրը, ժամը 1000-ին»։ Այդ օրը օգոստոսի 12-ն է։ Այնուհետև.
Կետ 23. «Հայտերը 5 աշխատանքային օրերի ընթացքում անցնում են տեխնի¬կա¬կան ստուգում»։ Այդ ստուգումն ավարտվում է օգոստոսի 16-ին (ուրբաթ օրը)։ Այնուհետև.
Կետ 24. «Տեխնիկական ստուգում անցած հայտերը տրամադրվում են մաս¬նագիտական փորձագիտական խորհրդին (այսուհետ՝ խորհուրդ), որը 30 օրա¬ցուցային օրվա ընթացքում իրականացնում է փորձաքննություն»։ Ստացվում է այն¬պես, որ տեխնիկական ստուգում անցած հայտերը մասնագիտական փորձա¬գիտա¬կան խորհրդին կարող են տրամադրվել օգոստոսի 19-ին (երկուշաբթի օրը) և, փորձա¬գիտական կարծիքները կարող են ստացվել սեպտեմբերի 19-ին։
Կետ 26. «Կոմիտեն մինչև 2013 թվականի սեպտեմբերի 20-ը գիտական և գի¬տատեխնիկական գործունեության յուրաքանչյուր բնագավառի համար, հայտերի փոր¬ձա¬քննական գնահատականների նվազման կարգով, ձևավորում է վարկա¬նիշային ցանկ և ներկայացնում խորհրդի քննարկմանը»։
Միայն այսքանը բավական է, որպեսզի պարզ դառնա ՀՀ ԿԳ նախարարի հրա¬մանի և գիտության պետական կոմիտեի հրավերի անհեթեթությունը (արդեն իսկ ստացվում է, որ նշված կոմիտեն 2013թ.-ին 4 ամիս նախագծերի ֆինանսավորում չի կարող ապահովել և, թեմա կատարող խումբն էլ 2013թ.-ին 4 ամիս գիտահետա¬զոտական աշխատանք կատարել չի կարող)։
Եթե շարունակենք քննարկել «Հրավեր»-ի հետագա հարցերը, ապա անհեթե¬թությունն ավելի ցայտուն կդառնա։
Հրավերի 31-րդ կետում գրված է՝ ««Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել խմբի (գիտական թեմայի) ղեկավարի կողմից՝ տեղեկանալուց 15 օրացուցային օրվա ընթացքում Կոմիտե գրավոր դիմում ներկայացնելով»։ Պատկերացնենք, որ ս.թ. սեպ¬տեմբերի 26-ին գիտական թեմայի ղեկավարն իմացավ ֆինանսավորման մերժման մասին և 15 օրվա ընթացքում դիմում-բողոք ուղարկեց Կոմիտե։ Բողոքը կոմիտե կհանձնվի հոկտեմբերի 7-ին։
Կետ 32. «Բողոքարկման դեպքում հայտը խորհրդի կողմից կրկնակի փոր¬ձաքննության է ենթարկվում։ Կրկնակի փորձաքննության արդյունքներն ամփոփվում են խմբի (գիտական թեմայի) ղեկավարի մասնակցությամբ»։ Ենթադրենք այդ կրկնակի փորձաքննությունը կատարվում է արագացված կարգով՝ մեկ ամսվա փո¬խարեն 15 օրվա ընթացքում։ Գիտահետազոտական խմբին տրված դրական պա¬տասխանը կստացվի հոկտեմբերի 22-23-ին, իսկ ֆինանսավորումը՝ նոյեմբերի 1-ից, այսինքն` գիտահետազոտական խումբը 16 ամսվա փոխարեն կարող է աշխատել 14 ամիս և «գերազանց» կատարել հետազոտությունները։
Այժմ տեսնենք, թե կիրառական բնույթի լուրջ գիտահետազոտական աշխատանք հնարավո՞ր է արդյոք կատարել 14 ամսվա ընթացքում և, այն էլ այն իրավիճակում, երբ բուն աշխատանքը պետք է կատարվի 13 ամիսների ընթացքում, իսկ վերջին՝ 14-րդ ամսում պետք է գրվի կատարված աշխատանքի հաշվետվությունը։ Իմ հաստատ համոզմամբ լուրջ գիտահետազոտական աշխատանք և, այն էլ կիրառական բնույթի, հնարավոր չի կատարել ո՛չ 14, ո՛չ 16 և ո՛չ էլ, նույնիսկ, 24 ամիսների ընթացքում։
ԿԳ նախարարի նման հրամանը և գիտության պետական կոմիտեի հրավերը ոչ այլ ինչ են, եթե ոչ կանչ ժուլիկների ու խալտուրշիկներին՝, հավանաբար յուրայիններին, ճանկել պետական միջոցներից մի մեծ պատառն ու խժռել։ Ի վերջո, դա բերելու է պետական միջոցների ևս մի քանի միլիարդ դրամի փոշիացմանը։
Հիշում եմ. Երկու հազար թվականների սկզբներին թեմատիկ հայտերով հետազոտությունների համար տրվում էր 4 տարի։ Հետո դարձրեցին 3 տարի, իսկ այժմ 16 ամիս և այն էլ ոչ լրիվ։ Ի՞նչ է լինելու 2-3 տարի հետո։ Եթե իր դիրքերում մնա ՀՀ ԿԳ այժմյան նախարարը այդ ժամանակահատվածը, հավանաբար, կդառնա 6 ամիս և այն ժամանակ վա՜յ ՀՀ գիտությանը։
Կեցցե՛ ՀՀ ԿԳ նախարարը և իր հավատարիմ զինակից գիտության պետական կոմիտեի նախագահը։

Հ.Ավագյան
Երկրաբանահանքաբանական
գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031