Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյան. Խաբուսիկ ժամանակավոր զիջումով ոգեւորվել պետք չէ

Հուլիս 26,2013 12:28

Քաղաքապետի երեկվա զիջումը`ուղեվարձի թանկացման որոշումը կասեցնելու մասին, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը համարում է ժամանակավոր: «Ընդդիմության գերագույն խնդիրը եղել եւ մնում է վիկինգների իշխանության, ղարաբաղյան իշխանավորների ամբողջական եւ անվերապահ կապիտուլյացիան: Այլ ճանապարհ չկա: Նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նոր կառավարություն եւ նոր տնտեսական քաղաքականություն: Սա է ընդդիմության գլխավոր խնդիրը»,- ասում է մարքսիստը`հավելելով, որ այս խաբուսիկ ժամանակավոր զիջումով ոգեւորվել պետք չէ. «Նոր թափով պետք է շարունակել պայքարը: Առաջին հերթին, բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է միասնական լինեն`առանց կուսակցական պատկանելիության: Առաջադիմական բոլոր ուժերը, որոնց համար թանկ է հայկական քաղաքակրթությունը, որոնց համար հայկական հանրապետության ու պետականության լինել-չլինելը մտահոգիչ է, պետք է միավորվեն առանց կուսակցական պիտակների`ապստամբության դրոշ պետք է բարձրացնեն»:

Դավիթ Հակոբյանը կոչ է անում արտահերթ պառլամենտական ընտրությունների հասնել մինչեւ նոյեմբերի 29-ը` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որպեսզի կանխվի Հայաստան-ԵՄ ալյանսը: Նա գտնում է, որ մեր երկրի տեղը Եվրասիական միությունում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանը ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ փնտրելու ֆեոդալական դիկտատուրա Ռուսաստանի ՀԵՐԹԱԿԱՆ քաղաքական ծուղակ «Եվրասիական միությունում»: Այլևս ՈՉ ՄԻ հայ ռուսական-սիբիրյան գուլագներում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031