Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության «գապոն քահանաները», Հմայակ Հովհաննիսյանն ու Ազատ Արշակյանը (Տեսանյութ)

Հուլիս 26,2013 12:20

«Սոցիալական բունտը միանգամայն հնարավոր էր»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով տրանսպորտի թանկացման հարցի վերաբերյալ բարձրացված հասարակական ընդվզման մասին հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Այն, որ կասեցվեց քաղաքապետի որոշումը և ուղեվարձը, թեև ժամանակավոր, մնաց նույնը, պարոն Հովհաննիսյանը համարեց շարժման հաղթանակ: Իշխանության նման որոշումը պարոն Հովհաննիսյանը «պալեատիվ լուծում» համարեց, այսինքն` կիսատ լուծում:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ ընդվզման հաղթանակը ինքնաբուխ լինելու մեջ էր:

Հարցին՝ այն, որ անգլուխ շարժումը հաղթանակ տարավ, դա ուղե՞րձ էր մեր ընդդիմադիր դաշտի կուսակցություններին, Ա. Արշակյանը պատասխանեց. «Չինովնիկներն ու բյուրոկրատիան հետ են մնացել հասարակական զարգացումներից: Մարդիկ առաջ են գնացել իրենց պահանջներով ու ինքնագնահատականով, բայց քաղաքական կազմակերպությունների բյուրոկրատիան հետ է մնում, չի հասցնում: Երբ քառասուն տարի ղեկավարը չի փոխվում, ինչպե՞ս պիտի վերակազմավորվի: Հնացել են, մաշվել են, հնամաշ են»:

Պարոն Արշակյանը կարծում է, որ մեր իշխանությունները չեն խորշում «գապոն քահանաների» ներդրման մեթոդից, ինչն էլ արեցին:

Ա. Արշակյանը նշեց. «Ես չեմ կիսում վարչապետի լավատեսությունը, թե կա քաղաքացիական հասարակություն: Երբ ազգի կեսը փորձում է լքել երկիրը, խոսում է քաղաքացիական հասարակության մասին»:

Հ. Հովհաննիսյանն էլ նույն հարցի վերաբերյալ ասաց. «Մեր կուսակցությունները հետ են մնացել այն քաղաքական մշակույթից, որ ամրագրվել է առաջատար ժողովրդավարական երկրներում»:

Եվրասիական միությո՞ւն, թե ՞ԵՄ կողմնորոշման մասին պարոն Արշակյանն ասաց. «Եվրասիական տարբերակը նշանակում է վերադարձ որևէ ձևով դեպի գաղութ, ռուսական ազդեցության տակ ընկնել: Մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը չենք, դա մեծամիտ պոլիտկոռեկտություն է: Մենք նրանց դաշնակիցը չենք, մենք նրանց զոհն ենք: Իսկ Եվրամիությունը հեռու է, նա ծուլորեն որպես քաղաքակրթական դաշնակից կարող է մեզ աջակցություն ուղարկել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ says:

    «…Իսկ Եվրամիությունը … որպես քաղաքակրթական դաշնակից կարող է մեզ աջակցություն ուղարկել: »…Դա էլ քիչ չէ: Մենք չպետք է ողորմություն մուրանք: Մենք ինքներս պետք է անցնենք այդ դժվարին, գուցե և տառապալի ճանապարհը՝ զարգացած, ժամանակակից հանրություն և պետություն դառնալու համար:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/07/26/270419/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031